ԱրցախTV. Մհեր և Նարինե Ղուկասյանները 2023 թվականի սեպտեմբերի 19-ի պատերազմում կորցրեցին իրենց ավագ որդուն՝ 21 տարեկան Գոռ Ղուկասյանին։ Անասելի ծանր կորստից հետո նրանք համարձակվեցին նորից ընտրել կյանքը: Արհեստական բեղմնավորման միջոցով ընտանիքում ծնվեցին զույգ որդիներ՝ Գոռն ու Հայկը։ Փոքրիկները դարձան նրանց նոր լույսը, ապրելու նոր ուժն ու հույսը։
Այս ճանապարհը Ղուկասյանների ընտանիքը մենակ չի անցել: Նրանց կողքին կանգած է եղել «Հայորդի» բարեգործական հիմնադրամը՝ նվիրելով երեխաների համար անհրաժեշտը՝ խնամքի պարագաներից մինչև մահճակալ:
Ամբողջական տարբերակը՝
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: