Հրդեհի ահազանգ՝ Երևանի Անաստաս Միկոյան փողոցում․ դեպքի վայր է մեկնել չորս մարտական հաշվարկ

Երևանի Անաստաս Միկոյան փողոցի շենքերից մեկում խոշոր հդդեհ է բռնկվել


ԵՐԵՎԱՆ, 22 հուլիսի․/Նովոստի–Արմենիա/․ Հուլիսի 22-ին՝ ժամը 16։51-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոնում ահազանգ է ստացվել, որ Միկոյան 25 շենքի 5-րդ հարկի բնակարաններից մեկում հրդեհ է, հաղորդում է Փրկարար ծառայությունը։


Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ և մեկ ավտոսանդուղք։


Հրդեհը մեկուսացվել է ժամը 17։24-ին։


Leave a comment