Զելենսկին հաստատել է Wildberries-ի պահեստների վրա հարձակումը՝ հայտարարելով, որ դրանք «ներգրավված են ռուսական բանակի մատակարարումների գործում»

Քաղաքականություն

22.07.2026 | 13:45

Ուկրաինայի նախագահ Վլադիմիրն Զելենսկին հաստատել է Wildberries-ի պահեստների վրա հարձակումը, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Նա տելեգրամում գրել է, որ Կրասնոդարի և Ստավրոպոլի երկրամասերում «երկարաժամկետ պատժամիջոցները» հաջողությամբ թիրախավորել են «լոգիստիկ կենտրոնները, որոնք ներգրավված են ռուսական բանակին անօդաչու թռչող սարքերի բաղադրիչներով, նավիգացիոն սարքերով և այլ սարքավորումներով մատակարարելու մեջ»։

Զելենսկին նաև հայտարարել է, որ հարված է հասցվել «մեկ այլ նավթաբազայի», ինչպես նաև ռուսական ստվերային նավատորմին պատկանող մեկ լցանավի և չորս բեռնատար նավերի։

Ռուսաստանի իշխանությունների տվյալներով՝ Նևինոմիսկում (Ստավրոպոլի երկրամաս) պահեստային համալիրի վրա հարձակման հետևանքով վիրավորվել է հինգ մարդ, իսկ Կրասնոդարում՝ տասը։ Հարվածներն ուղղված են եղել Wildberries-ի լոգիստիկ կենտրոններին, հաստատել է ընկերության ղեկավար Տատյանա Կիմը։

Արմավիրում (Կրասնոդարի երկրամաս) նավթաբազայի վրա հարձակման հետևանքով մեկ աշխատակից զոհվել է, հայտնել է նահանգապետ Վենիամին Կոնդրատևը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

Leave a comment