https://arm.sputniknews.ru/20260722/spasvum-e-bardzr-kargi-hrdehavtang-iravitshak-eghanaki-tesutjun-104869222.html
Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. եղանակի տեսություն
Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. եղանակի տեսություն
Sputnik Արմենիա
Օդերևութաբանները կանխատեսել են առաջիկա օրերի եղանակային կանխատեսումները։ 22.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-22T08:03+0400
2026-07-22T08:03+0400
2026-07-22T08:03+0400
եղանակի տեսություն
եղանակը հայաստանում
եղանակ
օդի ջերմաստիճան
քամի
անձրև
տեղումներ
շոգ
https://cdn.am.sputniknews.ru/img/1986/94/19869455_0:0:1600:901_1920x0_80_0_0_4f2daa5dc6260931e216256f1f08399e.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 22 հուլիսի – Sputnik. Հայաստան իՀանրապետության տարածքում հուլիսի 22-23-ին և 25-ին՝ առավելապես կեսօրից հետո, 24-ին՝ գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ։ Հուլիսի 26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։Նշվում է, որ ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 16-20մ/վ արագությամբ։ Արմավիրի մարզում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, 24-26-ին նաև Շիրակի մարզի առանձին հատվածներում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18մ/վ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։Երևան քաղաքում ևս հուլիսի 22-24-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, հուլիսի 25-26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 14-17մ/վ արագությամբ։ Մայրաքաղաքում այսօր ցերեկը կլինի 34-36 աստիճան տաքություն, իսկ երեկոյան ժամերին կգրանցվի +27…+29 աստիճան։Տեղեկացվում է, որ հուլիսի 22-26-ին Արարատյան դաշտում և Երևանում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց Ձորի նախալեռներում, Սյունիքի հովտային շրջաններում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/1986/94/19869455_106:0:1530:1068_1920x0_80_0_0_c5f91a9ffee1ae368d64eb5e6ce87075.jpg.webp
եղանակի տեսություն, եղանակը հայաստանում, եղանակ, օդի ջերմաստիճան, քամի, անձրև, տեղումներ, շոգ
եղանակի տեսություն, եղանակը հայաստանում, եղանակ, օդի ջերմաստիճան, քամի, անձրև, տեղումներ, շոգ
Օդերևութաբանները կանխատեսել են առաջիկա օրերի եղանակային կանխատեսումները։
Նշվում է, որ ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 16-20մ/վ արագությամբ։ Արմավիրի մարզում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, 24-26-ին նաև Շիրակի մարզի առանձին հատվածներում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18մ/վ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։
Երևան քաղաքում ևս հուլիսի 22-24-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, հուլիսի 25-26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 14-17մ/վ արագությամբ։ Մայրաքաղաքում այսօր ցերեկը կլինի 34-36 աստիճան տաքություն, իսկ երեկոյան ժամերին կգրանցվի +27…+29 աստիճան։
Տեղեկացվում է, որ հուլիսի 22-26-ին Արարատյան դաշտում և Երևանում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց Ձորի նախալեռներում, Սյունիքի հովտային շրջաններում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։