Ուկրաինայի ԶՈւ–ն գնդակոծել է ՌԴ մարզերը, հարձակվել Սոչիի եկեղեցու վրա. երեխա է վիրավորվել

https://arm.sputniknews.ru/20260721/ukrainaji-zun-gndakvotsel-e-rd-marzery-hardzakvel-svochii-ekeghecu-vra-erekha-e-viravvorvel-104867952.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/15/104865010_0:0:1280:960_1920x0_80_0_0_927d540ec02719ca66afe8ae1241489f.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

բրյանսկ, խերսոն, ռազմական հատուկ գործողություն, հատուկ ռազմական գործողություն

բրյանսկ, խերսոն, ռազմական հատուկ գործողություն, հատուկ ռազմական գործողություն

Բաժանորդագրվել

Սոչիի քաղաքապետը հայտնել է, որ աղջկա կյանքին վտանգ չի սպառնում։

ԵՐԵՎԱՆ, 21 հուլիսի – Sputnik. Սոչիում անօդաչուի բեկորների ընկնելու պատճառով 7 տարեկան աղջիկ է տուժել։ Կրասնոդարի երկրամասի օպերատիվ շտաբը հայտնում է, որ անօդաչուի բեկորներն ընկել են Սոչիի կենտրոնական շրջանում գտնվող եկեղեցու տարածքում։

Սոչիի քաղաքապետ Անդրեյ Պրոշունինի խոսքով՝ աղջիկը ոտքի թեթև վնասվածք է ստացել։

«Այսօր Սոչիում հարձակումը հետ մղելիս երեխա է տուժել։ Նրա կյանքին վտանգ չի սպառնում։ Բարեբախտաբար վնասվածքը թեթև է, միայն ոտքն է քերծվել։ Անչափահաս երեխային ցուցաբերվում է ողջ անհրաժեշտ բուժօգնությունը։ Միջադեպը տեղի է ունեցել Կենտրոնական շրջանում գտնվող եկեղեցու տարածքում, տեղում աշխատում են հատուկ և արտակարգ ծառայությունների աշխատակիցներ», – ասվում է քաղաքապետիTelegram–ալիքում հրապարակված հաղորդագրության մեջ։

1 մարդ զոհվել է, ևս 10-ը` վիրավորվել Բելգորոդում ավտոլվացման կետին ուկրաինական հարվածից

Պրոշունինը հայտնել է նաև, որ Խոստինսկի շրջանում բեկորներ են ընկել, ինչի հետևանքով կայանված մեքենա է վնասվել։ Տուժածներ չկան։

Բրյանսկի մարզպետի ժամանակավոր պաշտոնակատար Եգոր Կովալչուկն էլ հայտնել է, որ այսօր Ուկրաինայի զինված ուժերը հրետակոծել են նաև Բրյանսկի մարզի երկու շրջաններ, վիրավորվել է 3 մարդ:

«Կլիմովսկի շրջանում վիրավորվել է 2 մարդ: Բնակիչներն անհրաժեշտ բուժօգնություն են ստացել… Սուզեմկայում «Միրատորգ» գյուղատնտեսական հոլդինգի քարշակով բեռնատարը երկու անգամ հարձակման է ենթարկվել FPV անօդաչու թռչող սարքերով: Վարորդը հիվանդանոց է տեղափոխվել», – գրել է մարզպետի ժամանակավոր պաշտոնակատարը իր Telegram–ալիքում։

Կովալչուկը հավելել է, որ Սուզեմկայում բեռնատարը զգալի վնաս է կրել։

Եվս մեկ խաղաղ բնակիչ զոհվել է Խերսոնի մարզում: Մարզպետ Վլադիմիր Սալդոն հայտնել է, որ վերջին 24 ժամվա ընթացքում Ուկրաինայի զինված ուժերի հարձակումների հետևանքով վիրավորվել է 7 մարդ։

Մասնավորապես, նրա խոսքով, Վելիկիե Կոպանիում անօդաչու թռչող սարքի հարվածի հետևանքով 1986 թվականին ծնված մի կին է զոհվել։

Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։

Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։

Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։

Leave a comment