https://arm.sputniknews.ru/20260721/ukrainaji-zun-gndakvotsel-e-rd-marzery-hardzakvel-svochii-ekeghecu-vra-erekha-e-viravvorvel-104867952.html
Ուկրաինայի ԶՈւ–ն գնդակոծել է ՌԴ մարզերը, հարձակվել Սոչիի եկեղեցու վրա. երեխա է վիրավորվել
Ուկրաինայի ԶՈւ–ն գնդակոծել է ՌԴ մարզերը, հարձակվել Սոչիի եկեղեցու վրա. երեխա է վիրավորվել
Sputnik Արմենիա
Սոչիի քաղաքապետը հայտնել է, որ աղջկա կյանքին վտանգ չի սպառնում։ 21.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-21T13:44+0400
2026-07-21T13:44+0400
2026-07-21T13:50+0400
դոնբասի պաշտպանություն. ռդ–ի ռազմական հատուկ գործողությունը ուկրաինայում
բրյանսկ
խերսոն
ռազմական հատուկ գործողություն
հատուկ ռազմական գործողություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/15/104865010_0:120:1280:840_1920x0_80_0_0_060639e70914ac95ddf9a40f4691defc.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 21 հուլիսի – Sputnik. Սոչիում անօդաչուի բեկորների ընկնելու պատճառով 7 տարեկան աղջիկ է տուժել։ Կրասնոդարի երկրամասի օպերատիվ շտաբը հայտնում է, որ անօդաչուի բեկորներն ընկել են Սոչիի կենտրոնական շրջանում գտնվող եկեղեցու տարածքում։Սոչիի քաղաքապետ Անդրեյ Պրոշունինի խոսքով՝ աղջիկը ոտքի թեթև վնասվածք է ստացել։«Այսօր Սոչիում հարձակումը հետ մղելիս երեխա է տուժել։ Նրա կյանքին վտանգ չի սպառնում։ Բարեբախտաբար վնասվածքը թեթև է, միայն ոտքն է քերծվել։ Անչափահաս երեխային ցուցաբերվում է ողջ անհրաժեշտ բուժօգնությունը։ Միջադեպը տեղի է ունեցել Կենտրոնական շրջանում գտնվող եկեղեցու տարածքում, տեղում աշխատում են հատուկ և արտակարգ ծառայությունների աշխատակիցներ», – ասվում է քաղաքապետիTelegram–ալիքում հրապարակված հաղորդագրության մեջ։1 մարդ զոհվել է, ևս 10-ը` վիրավորվել Բելգորոդում ավտոլվացման կետին ուկրաինական հարվածիցՊրոշունինը հայտնել է նաև, որ Խոստինսկի շրջանում բեկորներ են ընկել, ինչի հետևանքով կայանված մեքենա է վնասվել։ Տուժածներ չկան։Բրյանսկի մարզպետի ժամանակավոր պաշտոնակատար Եգոր Կովալչուկն էլ հայտնել է, որ այսօր Ուկրաինայի զինված ուժերը հրետակոծել են նաև Բրյանսկի մարզի երկու շրջաններ, վիրավորվել է 3 մարդ:Կովալչուկը հավելել է, որ Սուզեմկայում բեռնատարը զգալի վնաս է կրել։Եվս մեկ խաղաղ բնակիչ զոհվել է Խերսոնի մարզում: Մարզպետ Վլադիմիր Սալդոն հայտնել է, որ վերջին 24 ժամվա ընթացքում Ուկրաինայի զինված ուժերի հարձակումների հետևանքով վիրավորվել է 7 մարդ։Մասնավորապես, նրա խոսքով, Վելիկիե Կոպանիում անօդաչու թռչող սարքի հարվածի հետևանքով 1986 թվականին ծնված մի կին է զոհվել։Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։
բրյանսկ
խերսոն
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/15/104865010_0:0:1280:960_1920x0_80_0_0_927d540ec02719ca66afe8ae1241489f.jpg.webp
բրյանսկ, խերսոն, ռազմական հատուկ գործողություն, հատուկ ռազմական գործողություն
բրյանսկ, խերսոն, ռազմական հատուկ գործողություն, հատուկ ռազմական գործողություն
Սոչիի քաղաքապետը հայտնել է, որ աղջկա կյանքին վտանգ չի սպառնում։
ԵՐԵՎԱՆ, 21 հուլիսի – Sputnik. Սոչիում անօդաչուի բեկորների ընկնելու պատճառով 7 տարեկան աղջիկ է տուժել։ Կրասնոդարի երկրամասի օպերատիվ շտաբը հայտնում է, որ անօդաչուի բեկորներն ընկել են Սոչիի կենտրոնական շրջանում գտնվող եկեղեցու տարածքում։
Սոչիի քաղաքապետ Անդրեյ Պրոշունինի խոսքով՝ աղջիկը ոտքի թեթև վնասվածք է ստացել։
«Այսօր Սոչիում հարձակումը հետ մղելիս երեխա է տուժել։ Նրա կյանքին վտանգ չի սպառնում։ Բարեբախտաբար վնասվածքը թեթև է, միայն ոտքն է քերծվել։ Անչափահաս երեխային ցուցաբերվում է ողջ անհրաժեշտ բուժօգնությունը։ Միջադեպը տեղի է ունեցել Կենտրոնական շրջանում գտնվող եկեղեցու տարածքում, տեղում աշխատում են հատուկ և արտակարգ ծառայությունների աշխատակիցներ», – ասվում է քաղաքապետիTelegram–ալիքում հրապարակված հաղորդագրության մեջ։
Պրոշունինը հայտնել է նաև, որ Խոստինսկի շրջանում բեկորներ են ընկել, ինչի հետևանքով կայանված մեքենա է վնասվել։ Տուժածներ չկան։
Բրյանսկի մարզպետի ժամանակավոր պաշտոնակատար Եգոր Կովալչուկն էլ հայտնել է, որ այսօր Ուկրաինայի զինված ուժերը հրետակոծել են նաև Բրյանսկի մարզի երկու շրջաններ, վիրավորվել է 3 մարդ:
«Կլիմովսկի շրջանում վիրավորվել է 2 մարդ: Բնակիչներն անհրաժեշտ բուժօգնություն են ստացել… Սուզեմկայում «Միրատորգ» գյուղատնտեսական հոլդինգի քարշակով բեռնատարը երկու անգամ հարձակման է ենթարկվել FPV անօդաչու թռչող սարքերով: Վարորդը հիվանդանոց է տեղափոխվել», – գրել է մարզպետի ժամանակավոր պաշտոնակատարը իր Telegram–ալիքում։
Կովալչուկը հավելել է, որ Սուզեմկայում բեռնատարը զգալի վնաս է կրել։
Եվս մեկ խաղաղ բնակիչ զոհվել է Խերսոնի մարզում: Մարզպետ Վլադիմիր Սալդոն հայտնել է, որ վերջին 24 ժամվա ընթացքում Ուկրաինայի զինված ուժերի հարձակումների հետևանքով վիրավորվել է 7 մարդ։
Մասնավորապես, նրա խոսքով, Վելիկիե Կոպանիում անօդաչու թռչող սարքի հարվածի հետևանքով 1986 թվականին ծնված մի կին է զոհվել։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։