https://arm.sputniknews.ru/20260721/araratcementi-karavarich-knshanakvi-hulisin-gevvorg-papvojan-104845839.html
«Արարատցեմենտի» կառավարիչը կնշանակվի հուլիսին. Գևորգ Պապոյան
«Արարատցեմենտի» կառավարիչը կնշանակվի հուլիսին. Գևորգ Պապոյան
Sputnik Արմենիա
ԵՐԵՎԱՆ, 21 հուլիսի – Sputnik. «Արարատցեմենտի» կառավարիչը կնշանակվի հուլիս ամսվա ընթացքում` սահմանված կարգով։ Այս մասին «Ֆեյսբուքի» իր էջում հայտնել է ՀՀ… 21.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-21T08:45+0400
2026-07-21T08:45+0400
2026-07-21T09:02+0400
արարատցեմենտ
գևորգ պապոյան
գագիկ ծառուկյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/09/104410037_0:126:1600:1026_1920x0_80_0_0_da7fa844dfdba3ba969a093cd7d638a3.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 21 հուլիսի – Sputnik. «Արարատցեմենտի» կառավարիչը կնշանակվի հուլիս ամսվա ընթացքում` սահմանված կարգով։ Այս մասին «Ֆեյսբուքի» իր էջում հայտնել է ՀՀ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։Ավելի վաղ հայտնել էինք, որ Հակակոռուպցիոն դատարանի որոշմամբ, գլխավոր դատախազության միջնորդության հիման վրա «Արարատցեմենտը» հանձնվել է ՀՀ կառավարմանը՝ ի դեմս էկոնոմիկայի նախարարության։«Մինչ այդ ընկերության բոլոր աշխատակիցներին հորդորում եմ բարեխղճորեն և պատասխանատվությամբ կատարել իրենց աշխատանքը, որպեսզի հետագայում չառաջանան օրենքով սահմանված կարգով աշխատանքից ազատման կամ վարչական ու քրեական պատասխանատվության ենթարկման հիմքեր»,–գրել է նա։Նա վստահեցրել է, որ իրենց գործի գիտակ, աշխատանքը բարեխիղճ ու պարտաճանաչ կատարող բոլոր աշխատակիցները կշարունակեն աշխատել։Հիշեցնենք` հուլիսի 6-ին հայտնի դարձավ, որ իրավապահները ներխուժել են «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի առանձնատուն, ինչպես նաև նրան պատկանող «Մուլտի գրուպ» կոնցեռնի կազմում գտնվող ձեռնարկություններ և խուզարկություններ են իրականացնում։ Այդ օրվանից ընկերությունների դռները կապարակնքված են, և աշխատանքը դադարեցված է։ Սկսել է աշխատել միայն «Արարատցեմենտ» գործարանը։ Արդեն մի քանի օր է` բոլոր ձեռնարկությունների աշխատակիցները բողոքի ակցիաներ են անում և ՔԿ–ից պահանջում, որ թույլ տան վերսկսել իրենց բնականոն աշխատանքը։Գագիկ Ծառուկյանը հուլիսի 6-ին ձերբակալվեց, իսկ հաջորդ օրը կալանավորվեց 2 ամսով։ Գործարարը և ևս մեկ անձ մեղադրվում են խարդախության օժանդակության և փողերի լվացման օժանդակության մեջ։ Եվս մեկ գործ էլ հարուցվել է վայրի կենդանի կամ թռչուն ապօրինի որսալու դեպքի առթիվ:Ծառուկյանի պաշտպանները կդիմեն միջազգային արբիտրաժ՝ նրա ընկերությունների պարապուրդի հարցով
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/09/104410037_40:0:1461:1066_1920x0_80_0_0_c65bf6145686e160586ec8d435fa9d2c.jpg.webp
արարատցեմենտ, գևորգ պապոյան, գագիկ ծառուկյան
արարատցեմենտ, գևորգ պապոյան, գագիկ ծառուկյան
«Մինչ այդ ընկերության բոլոր աշխատակիցներին հորդորում եմ բարեխղճորեն և պատասխանատվությամբ կատարել իրենց աշխատանքը, որպեսզի հետագայում չառաջանան օրենքով սահմանված կարգով աշխատանքից ազատման կամ վարչական ու քրեական պատասխանատվության ենթարկման հիմքեր»,–գրել է նա։
Նա վստահեցրել է, որ իրենց գործի գիտակ, աշխատանքը բարեխիղճ ու պարտաճանաչ կատարող բոլոր աշխատակիցները կշարունակեն աշխատել։