Իրանի Իսլամական Հանրապետության բանակը նախազգուշացրել է, որ որևէ սարքավորում, տեխնիկա կամ նավ, որոնք նախատեսված են Իրանի դեմ օգտագործման համար, չի անցնի Հորմուզի նեղուցով։
Ինչպես հայտնում է Mehr գործակալությունը, բանակի պաշտոնական ներկայացուցիչ, բրիգադային գեներալ Ակրամինիան ընդգծել է, որ ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող նեղուցը գտնվում է Իրանի զինված ուժերի լիակատար վերահսկողության ներքո:
Նա նախազգուշացրել է, որ ԱՄՆ «ահաբեկչական» զորքերը և տարածաշրջանում նրանց գործընկերները «լուրջ դժվարությունների» կբախվեն նեղուցում նավագնացության փորձերի ժամանակ: