ԱՄՆ ներգաղթի ծառայությանը քննադատած Բեդ Բաննին ելույթ է ունեցել Սուպերբոուլի եզրափակչում. Թրամփը շոուն անվանել է «պատմության մեջ վատագույններից մեկը»

Քաղաքականություն

09.02.2026 | 15:32

ԱՄՆ-ում կայացած Ազգային ֆուտբոլային լիգայի (NFL) Սուպերբոուլի ընդմիջմանը ելույթ է ունեցել Գրեմմի մրցանակակիր, պուերտոռիկացի ռեփեր Բեդ Բաննին, որը մեկ շաբաթ առաջ մրցանակաբաշխության ժամանակ քննադատել էր ԱՄՆ ներգաղթի և մաքսային ծառայությանը (ICE), գրում է Meduza-ն։

Ելույթի ավարտին Բեդ Բաննին ասել է՝ «Աստված օրհնի Ամերիկան», միաժամանակ, Միացյալ Նահանգներից բացի՝ թվարկելով մայրցամաքի մյուս երկրները՝ Կանադան և Պուերտո Ռիկոն։ Ելույթի ժամանակ նրա հետևում տեղադրված գովազդային վահանակի վրա գրված է եղել․ «Միակ բանը, որն ավելի ուժեղ է, քան ատելությունը, սերն է»։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շոուն անվանել է «բացարձակ սարսափելի»։

«Սուպերբոուլի ընդմիջման շոուն բացարձակ սարսափելի  է, ՊԱՏՄՈՒԹՅԱՆ մեջ վատագույններից մեկը։ Այն անիմաստ է, այն վիրավորանք է Ամերիկայի մեծության նկատմամբ և չի համապատասխանում մեր հաջողության, ստեղծագործականության կամ գերազանցության չափանիշներին»,- գրել է նա Truth Social-ում։

Թրամփն ասել է, որ «ոչ ոք չի հասկանում այս տղայի ասած ոչ մի բառ», իսկ պարերը «պարզապես զզվելի են, հատկապես փոքր երեխաների համար, որոնք դիտում են ամբողջ Միացյալ Նահանգներում և ամբողջ աշխարհում»։ Նա հավելել է, որ Սուպերբոուլի ընդմիջման շոուն «ապտակ է» Ամերիկային, որն «ամեն օր նոր չափանիշներ և ռեկորդներ է սահմանում»։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

Leave a comment