Արգենտինայի հավաքականն ԱԱ-ի հակառեկորդ է սահմանել, Էմիլիանո Մարտինեսը եզրափակիչի ռեկորդ է գրանցել

Արգենտինայի հավաքականը հակառեկորդ է գրանցել ԱՄՆ-ում, Կանադայում և Մեքսիկայում ավարտված ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակիչում, հաղորդում է Opta Joe-ն։

Արգենտինան պատմության մեջ միակ թիմն է, որն աշխարհի առաջնության եզրափակիչի հիմնական ժամանակում ոչ մի հարված չի կատարել դարպասին կամ դարպասի ուղղությամբ։

Իսպանիայի հավաքականի դեմ եզրափակիչի հանդիպման հիմանական ժամանակն ավարտվել էր 0։0 հաշվով։ Լրացուցիչ ժամանակում իսպանացիները հաղթանակ էին կորզել «Բարսելոնայի» հարձակվող Ֆերան Տորեսի գոլի շնորհիվ ու պատմության մեջ երկրորդ անգամ դարձել աշխարհի չեմպիոն։

Արգենտինայի հավաքականի դարպասապահ Էմիլիանո Մարտինեսը 10 սեյվ է կատարել եզրափակիչի հիմնական ժամանակում։ Դա ռեկորդային ցուցանիշ է աշխարհի առաջնությունների պատմության մեջ։

Leave a comment