Իրանը հայտնում է, որ ԱՄՆ-ի հետ դիվանագիտական ​​փոխանակումները շարունակվում են միջնորդների միջոցով

Քաղաքականություն

20.07.2026 | 16:06

Իրանը հայտարարել է, որ միջնորդների միջոցով Միացյալ Նահանգների հետ դիվանագիտական ​​​​փոխանակումները շարունակվում են՝ չնայած երկրի վրա ԱՄՆ-ի նոր հարձակումներին։

«Միջնորդները մեզ տեղեկացրել են, մենք ստացել ենք հաղորդագրություններ։ Գլխավորն այն է, որ վերջին օրերին դիվանագիտական ​​ապարատն ակտիվ է եղել, որոշակի միջնորդների կողմից մեզ գաղափարներ են փոխանցվել»,- ասել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային մամուլի ասուլիսում։

Նա նաև ասել է, որ Իրանը վճռական է Օմանի հետ համագործակցությամբ ձեռնարկել անհրաժեշտ միջոցները՝ «իր ինքնիշխանությունը լիարժեք իրականացնելու և Հորմուզի նեղուցում անվտանգությանը սպառնացող ցանկացած սպառնալիք կանխելու համար»։

Բացի այդ, Իրանը կոչ է արել ՄԱԿ-ի միջուկային գործակալությանը՝ դատապարտել ԱՄՆ-ի հարվածները, որոնք, ըստ նրա, ուղղված էին երկրի հարավ-արևմուտքում կառուցվող Դարկովինի ատոմակայանին։

«Իրանն ակնկալում է, որ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) կառավարիչների խորհուրդը և  գլխավոր տնօրենը, որոնք ժամանակ առ ժամանակ քաղաքական հայտարարություններ են անում իրանական միջուկային հարցի վերաբերյալ, հստակորեն կհայտարարեն իրենց դիրքորոշումն այս հարցի վերաբերյալ՝ դատապարտելով ԱՄՆ-ի հանցագործությունը»,- նշել է Էսմայիլ Բաղային։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

Leave a comment