Երևանի ավագանու անդամ Միքայել Խաչատրյանի ֆեյսբուքյան գրառումը
Սիրելի՛ երևանցիներ, սիրելի՛ հայրենակիցներ,
2023 թվականից հանդիսանում եմ Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ` ձեր վստահության քվեների շնորհիվ, որը ավագանու ընտրությունների ժամանակ դուք տվել էիք ինձ և իմ քաղաքական թիմին: Այս 3 տարիների ընթացքում հենց ձեզ հետ համագործակցության արդյունքում և, իհարկե, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ կատարել ենք բազմաթիվ բարեփոխումներ մեր մայրաքաղաքում, որոնք տասնամյակներ շարունակ տեղի չեն ունեցել Երևանում, որի համար հատուկ շնորհակալություն հենց նրան։
Առանձնահատուկ շնորհակալություն ՀՀ Կառավարությանը և ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանին Երևանի զարգացմանը միտված ամենօրյա աշխատանքի և վերաբերմունքի համար, որը այսօր անզեն աչքով տեսնում է յուրաքանչյուր երևանցի և հայ մարդ, ինչու չէ՝ բազմահազար զբոսաշրջիկներ նույնպես։
Հիմա, ելնելով պաշտոնի անհամատեղելիությունից, դադարեցնում եմ Երևանի ավագանու իմ լիազորությունները` աշխատանքս շարունակելու համար ՀՀ Ազգային ժողովում` որպես պատգամավոր։
Աշխատելու եմ առավել եռանդով և նվիրվածությամբ` ինչպես ինձ տեսել եք, և հենց Երևանի և ՀՀ բոլոր մարզերի զարգացումը ավելի տեսանելի և պետական բարձր մակարդակում իմ ներդրումը ունենալու ցանկությամբ է պայմանավորված այս որոշումս։
Աստված պահապան բոլորիս։
Փա´ռք նահատակներին և կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: