https://arm.sputniknews.ru/20260720/irany-mijnvordneric-arajarkner-e-stacel-amn-i-het-hakamartutjan-deeskalaciaji-veraberjal-104826432.html
Իրանը միջնորդներից առաջարկներ է ստացել ԱՄՆ-ի հետ հակամարտության դեէսկալացիայի վերաբերյալ
Իրանը միջնորդներից առաջարկներ է ստացել ԱՄՆ-ի հետ հակամարտության դեէսկալացիայի վերաբերյալ
Sputnik Արմենիա
Բաղային ընդգծել է, որ միջնորդները զբաղվում են հուլիսին Թեհրանի և Վաշինգտոնի միջև առաջացած լարվածությունը թուլացնելու հարցերով։ 20.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-20T13:26+0400
2026-07-20T13:26+0400
2026-07-20T13:26+0400
իրանի իսլամական հանրապետություն
ամն
իսմայիլ բաղայի
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/06/1e/90785373_0:68:1280:789_1920x0_80_0_0_f8f1ee0a642de5e84e87bea992dddd67.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 20 հուլիսի – Sputnik. Իրանը միջնորդներից առաջարկներ է ստացել՝ հրադադարի և ԱՄՆ-ի հետ հակամարտության լարվածությունը թուլացնելու վերաբերյալ։ Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային։Դիվանագետը նշել է, որ միջնորդները զբաղվում են հուլիսին Թեհրանի և Վաշինգտոնի միջև առաջացած լարվածությունը թուլացնելու հարցերով։Հիշեցնենք` Թեհրանն ու Վաշինգտոնը հունիսի 18-ի գիշերը հուշագիր ստորագրեցին, որը փետրվարի 28-ին սկսված հակամարտության ավարտ էր ենթադրում, սակայն ԱՄՆ զինվորականները հուլիսի 8-ի լույս 9-ի գիշերը հզոր հարվածների շարք սկսեցին Իրանի ուղղությամբ։ ԱՄՆ ԶՈւ կենտրոնական հրամանատարությունը հայտարարեց, թե դա իբր արվել է ի պատասխան Հորմուզի նեղուցով անցնող առևտրային նավերի դեմ Իրանի գործողությունների։Հուլիսի 8-ին Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ Իրանի հետ հրադադարն ավարտվել է: Հուլիսի 12-ի գիշերը ամերիկյան ուժերը հարձակվեցին Իրանում, Պարսից ծոցի ափերի երկայնքով և Հորմուզի նեղուցում գտնվող շուրջ 140 թիրախների վրա։ Իրանի Մեջլիսի խոսնակ Բաղեր Ղալիբաֆն իր հերթին հայտարարեց, որ միակողմանի գործարքների դարաշրջանն ավարտվել է, և զգուշացրեց` եթե ԱՄՆ–ն չպահպանի հրադադարի համաձայնագրի պայմանները, պատասխանը չի ուշանա։
իրանի իսլամական հանրապետություն
ամն
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/06/1e/90785373_68:0:1205:853_1920x0_80_0_0_df6a4c8a44c7e96b7976f7508da3dba5.jpg.webp
իրանի իսլամական հանրապետություն, ամն, իսմայիլ բաղայի
իրանի իսլամական հանրապետություն, ամն, իսմայիլ բաղայի
Բաղային ընդգծել է, որ միջնորդները զբաղվում են հուլիսին Թեհրանի և Վաշինգտոնի միջև առաջացած լարվածությունը թուլացնելու հարցերով։
ԵՐԵՎԱՆ, 20 հուլիսի – Sputnik. Իրանը միջնորդներից առաջարկներ է ստացել՝ հրադադարի և ԱՄՆ-ի հետ հակամարտության լարվածությունը թուլացնելու վերաբերյալ։ Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային։
«Կան առաջարկներ, մենք դրանք ստացել ենք, բայց թույլ տվեք չմանրամասնել», – ասել է նա ճեպազրույցի ժամանակ՝ պատասխանելով ԱՄՆ-ի հետ հրադադարի վերաբերյալ առաջարկների մասին հարցին։
Դիվանագետը նշել է, որ միջնորդները զբաղվում են հուլիսին Թեհրանի և Վաշինգտոնի միջև առաջացած լարվածությունը թուլացնելու հարցերով։
Հուլիսի 8-ին Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ Իրանի հետ հրադադարն ավարտվել է: Հուլիսի 12-ի գիշերը ամերիկյան ուժերը հարձակվեցին Իրանում, Պարսից ծոցի ափերի երկայնքով և Հորմուզի նեղուցում գտնվող շուրջ 140 թիրախների վրա։ Իրանի Մեջլիսի խոսնակ Բաղեր Ղալիբաֆն իր հերթին հայտարարեց, որ միակողմանի գործարքների դարաշրջանն ավարտվել է, և զգուշացրեց` եթե ԱՄՆ–ն չպահպանի հրադադարի համաձայնագրի պայմանները, պատասխանը չի ուշանա։