Իսպանիան գլխավորեց ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակը, Հայաստանը պահպանել է դիրքը

Իսպանիայի հավաքականն ԱՄՆ-ում, Կանադայում և Մեքսիկայում ավարտված աշխարհի առաջնության չեմպիոնի տիտղոսը նվաճելուց հետո գլխավորել է Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի (ՖԻՖԱ) դասակարգման աղյուսակը։

ԱԱ-2026-ի եզրափակիչում իսպանացիներին պարտված Արգենտինայի հավաքականը նահանջել է երկրորդ տեղ։ Երրորդ տեղը պահպանել են ֆրանսիացիները։

Լավագույն տասնյակում են նաև Անգլիայի, Բրազիլիայի, Մարոկկոյի, Պորտուգալիայի, Բելգիայի, Նիդերլանդների և Մեքսիկայի հավաքականները։

Հայաստանի ազգային հավաքականը մնացել է 107-րդ տեղում։ Ազգերի լիգայում Հայաստանի հավաքականի մրցակիցներից Չեռնոգորիան 80-րդն է, Կիպրոսը՝ 124-րդ, իսկ Լատվիան՝ 137-րդը։ Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմը հաջորդ հանդիպումն անցկացնելու է սեպտեմբերի 25-ին՝ Ազգերի լիգայի առաջին տուրում ընդունելով Լատվիայի հավաքականին։

Leave a comment