Իրանը միջնորդներից առաջարկներ է ստացել [ԱՄՆ-ի հետ բանակցությունների հարցով], հայտարարել է երկրի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային։
«Միջնորդներից առաջարկներ են ներկայացվել, մենք տեղեկացվել ենք դրանց մասին, և մենք դրանք ստացել ենք։ Սակայն, թույլ տվեք հիմա մանրամասների մեջ չմտնել»,- ասել է Բաղային։
«Հարցի էությունն այն է, որ դիվանագիտական առաքելությունն այս օրերին ակտիվորեն աշխատել է, և մի շարք միջնորդներից մեզ են հասել որոշ գաղափարներ՝ այո, սա հաստատված է»,- հայտարարել է Իրանի ԱԳՆ խոսնակը։
Բաղային ընդգծել է, որ Իրանի կղզիների բնակիչները պատրաստ են «ջերմ ընդունելություն» ցուցաբերել ԱՄՆ-ին, եթե Իրանում սկսվի ամերիկյան ցամաքային գործողություն։ «Կարծում եմ՝ այնտեղ շատ մարդիկ կան, ովքեր սպասում են «ջերմ ընդունելության» [ամերիկացի զինվորներին]», – ասել է Բաղային՝ մեկնաբանելով Խարգ կղզին գրավելու ԱՄՆ սպառնալիքները։