Իրաքը նավթամթերքը բեռնատարներով փոխադրում է Սիրիա՝ շրջանցելով Հորմուզի նեղուցը. Bloomberg

https://arm.sputniknews.ru/20260719/iraqy-navtamterqy-bernatarnervov-pvokhadrum-e-siria-shrjancelvov-hvormuzi-neghucy-bloomberg-104803634.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/08/100768465_166:0:1445:959_1920x0_80_0_0_10b3b9bce6acecba8ccc87b7c67b5291.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

իրանի իսլամական հանրապետություն, հորմուզի նեղուց, իրաք, սիրիա

իրանի իսլամական հանրապետություն, հորմուզի նեղուց, իրաք, սիրիա

Բաժանորդագրվել

​Ըստ գործակալության տվյալների՝ հազարավոր բեռնատարներ նավթամթերքը հասցնում են Միջերկրական ծովի սիրիական նավահանգիստներ, ճանապարհը տևում է մոտ չորս օր:

ԵՐԵՎԱՆ, 19 հուլիսի – Sputnik. Հորմուզի նեղուցի շուրջ ստեղծված ճգնաժամի ֆոնին Իրաքն ակտիվորեն օգտագործում է Սիրիայի տարածքով ավտոմոբիլային փոխադրումները՝ նավթամթերք արտահանելու համար։ Այս մասին հայտնում է Bloomberg գործակալությունը:

Գործակալության տվյալներով` հազարավոր բեռնատարներ նավթամթերքը հասցնում են Միջերկրական ծովի սիրիական նավահանգիստներ, ճանապարհը տևում է մոտ չորս օր: Սա թույլ է տալիս մասնակի վերակողմնորոշել արտահանման հոսքերը՝ շրջանցելով Հորմուզի նեղուցի երթուղին:

​Ինչպես նշում է Bloomberg-ը, ընդամենը մի քանի ամսվա ընթացքում Սիրիան վառելիքի գրեթե զրոյական արտահանումից հասել է Մերձավոր Արևելքի նավթամթերքի ողջ ծավալի ավելի քան քառորդ մասի փոխաբեռնմանը՝ վերածվելով տարածաշրջանային առանցքային արտահանման հանգույցներից մեկի:

Ավելի վաղ Իրաքի նավթի նախարար Բասիմ Մուհամեդ Խուդաիրը հայտարարել էր, որ Բաղդադը մտադիր է նավթի արտահանման երկու լրացուցիչ երթուղի բացել՝ թուրքական Ջեյհան և սիրիական Բանիաս նավահանգիստներով։ Նրա խոսքով՝ հաշվի առնելով իր նավթագազային պաշարների ծավալները՝ երկիրը չպետք է կախված լինի միայն Հորմուզի նեղուցով անցնող արտահանման ուղուց։

Հորմուզի նեղուցի շուրջ իրավիճակը սրվել է հուլիսի 8-ից Իրանի տարածքին ԱՄՆ-ի հասցրած մի շարք հարվածներից հետո։ ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը հայտարարել էր, որ այդ հարձակումները պատասխան էին նեղուցով անցնող առևտրային նավերի դեմ Թեհրանի ձեռնարկած գործողություններին։ Իրանն իր հերթին հարվածներ է հասցրել Մերձավոր Արևելքի մի քանի երկրներում գտնվող ամերիկյան ռազմաբազաներին։

Leave a comment