Գաղտնազերծվել են Ստալինգրադի մոտ գտնվող ճամբարներում նացիստների վայրագությունները

https://arm.sputniknews.ru/20260913/gaghtnazertsvel-en-stalingradi-mvot-gtnvvogh-tshambarnerum-nacistneri-vajragutjunnery-106803080.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/628/81/6288159_244:0:2975:2048_1920x0_80_0_0_abe3cfd43dacb17c09e8a9ef38e4efb8.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

ռազմագերի, հայրենական մեծ պատերազմ, ստալինգրադի ճակատամարտ

ռազմագերի, հայրենական մեծ պատերազմ, ստալինգրադի ճակատամարտ

Բաժանորդագրվել

Գաղտնազերծված նյութերում բերվում են ճամբարի հակահետախուզության նախկին սպա, կապիտան Լյանգխելդի ցուցմունքները։

ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի — Sputnik. Ռուսաստանի ԱԴԾ Վոլգոգրադի մարզի վարչությունը գաղտնազերծել է Հայրենական մեծ պատերազմի տարիներին Ստալինգրադի մարզի տարածքում խորհրդային ռազմագերիների դեմ նացիստների հանցագործությունների մասին փաստաթղթերը: Նյութերը հրապարակվել են ֆաշիզմի զոհերի հիշատակի միջազգային օրվա առթիվ։

Փաստաթղթերի համաձայն, տարածաշրջանի ամենամեծ ռազմագերիների ճամբարը «Դուլագ-205» տարանցիկ ճամբարն էր, որը գտնվում էր Ստալինգրադի մոտ գտնվող Ալեքսեևկա գյուղում: Այնտեղ գերիներին ծեծում էին, սովամահ անում, հետապնդում շներով և գնդակահարում: Ճամբարի պահակները փաստացի անսահմանափակ լիազորություններ ունեին:

Գաղտնազերծված նյութերում մեջբերում են ճամբարի նախկին հակահետախուզության սպա, կապիտան Լյանգխելդի ցուցմունքը, որը նա տվել է 1943 թվականի սեպտեմբերի 1-ին հարցաքննության ժամանակ։ Նա ասել է, որ խորհրդային ռազմագերիներին տրվում էր աշխատանքի համար անհրաժեշտ նվազագույն սնունդ։

«Ռազմագերիների նկատմամբ մեր կողմից կատարված վայրագությունները նպատակ ունեին նրանց ոչնչացնել որպես ավելորդ մարդկանց», – ասվում է նրա ցուցմունքում։

ԱԴԾ-ի տվյալներով՝ ծանր պայմաններ են եղել նաև այլ ճամբարներում, որոնք տեղակայված էին Բոլշայա Ռոսոշկա գյուղում, Կալաչե քաղաքում, ինչպես նաև Օստրովսկի և Սուխանով խուտորներում:

Ռազմագերիները օրական աշխատում էին 12-13 ժամ առանց ընդմիջման, քնում էին մարագներում գետնին և օրական մեկ անգամ էին սնունդ ստանում՝ առանց աղի եփած աշորա։ Գերիներին ծեծում էին նույնիսկ ամենափոքր խախտման համար։

Սեպտեմբերին նախկին «Դուլագ-205» ճամբարի տարածքում, որտեղ զոհվել էին հազարավոր մարդիկ, սկսվել է Հիշողության հերթափոխ։ Որոնողական խմբերը, այդ թվում՝ ոստիկաններից կազմված, պեղումներ են անցկացնում ճամբարի տարածքում։

Որոնողական աշխատանքների մասնակիցները մտադիր են հայտնաբերել զոհվածների աճյունները, հնարավորության դեպքում պարզել նրանց ինքնությունը և հետագայում հուղարկավորել:

Leave a comment