https://arm.sputniknews.ru/20260719/irany-amn-i-het-hradadari-yntacqum-karvogh-er-5-6-mlrd-dvolari-navt-vatsharats-linel-wsj-104802092.html
Իրանը ԱՄՆ-ի հետ հրադադարի ընթացքում կարող էր 5-6 մլրդ դոլարի նավթ վաճառած լինել․ WSJ
Իրանը ԱՄՆ-ի հետ հրադադարի ընթացքում կարող էր 5-6 մլրդ դոլարի նավթ վաճառած լինել․ WSJ
Sputnik Արմենիա
Պարբերականի գնահատմամբ՝ խոսքը մոտ մեկ ամիս տևողությամբ ժամանակահատվածի մասին է՝ հունիսի կեսերից մինչև հուլիսի կեսերը: 19.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-19T14:32+0400
2026-07-19T14:32+0400
2026-07-19T14:32+0400
իրանի իսլամական հանրապետություն
նավթ
ամն
հրադադար
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/02/99361725_0:34:800:484_1920x0_80_0_0_f1cb0458cccdc9ce299a426b367edb24.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 19 հուլիսի – Sputnik. Իրանը ԱՄՆ-ի հետ հրադադարի ռեժիմի գործողության և նավթի արտահանման սահմանափակումների ժամանակավոր չեղարկման ընթացքում կարող էր վաճառել 5-6 մլրդ դոլարի շուրջ 70 մլն բարել հումք։ Այս մասին հաղորդում է The Wall Street Journal թերթը՝ հղում անելով վերլուծաբաններին և United Against Nuclear Iran (UANI) ՀԿ-ի տվյալներին:Հունիսին ԱՄՆ ԶՈւ Կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) հայտնել էր, որ նախագահ Դոնալդ Թրամփի կարգադրությամբ ամերիկյան ուժերը հանել են իրանական նավահանգիստների և ափամերձ շրջանների ծովային շրջափակումը: Ավելի ուշ Իրանի արտգործնախարար Աբաս Արաղչին հայտարարել էր, որ Վաշինգտոնը չեղարկել է նաև իրանական նավթի արտահանման սահմանափակումները, ապասառեցրել է ակտիվների մի մասը և հնարավորություն է տվել ձեռնամուխ լինել երկրի տնտեսության վերականգնման ծրագրի իրականացմանը:Հուլիսին Թրամփը հայտարարել էր, որ չի զղջում ծովային շրջափակումը հանելու որոշման համար՝ ընդգծելով, որ այդպիսով ԱՄՆ-ն Իրանին համաձայնագիր կնքելու հնարավորություն է տվել։Հունիսի 18-ի գիշերը Թեհրանն ու Վաշինգտոնը հուշագիր էին ստորագրել փետրվարի 28-ին սկսված հակամարտության դադարեցման մասին։ Սակայն արդեն հուլիսի 8-ից ԱՄՆ զինվորականները մի շարք հարվածներ են հասցրել Իրանի տարածքին։ CENTCOM-ում հայտարարել են, որ գործողությունները պատասխան են եղել Հորմուզի նեղուցով անցնող առևտրային նավերի դեմ Թեհրանի գործողություններին:Ի պատասխան՝ Իրանը հարվածներ է հասցրել Մերձավոր Արևելքի մի քանի երկրներում գտնվող ամերիկյան ռազմաբազաներին և ԱՄՆ-ին մեղադրել է հրադադարի հուշագիրը խախտելու մեջ։ Հետագայում ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ հրադադարի ռեժիմն այլևս չի գործում։
իրանի իսլամական հանրապետություն
ամն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/02/99361725_0:0:712:533_1920x0_80_0_0_5853946ef93b218267e3aa3cebc8f43d.jpg.webp
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
իրանի իսլամական հանրապետություն, նավթ, ամն, հրադադար
իրանի իսլամական հանրապետություն, նավթ, ամն, հրադադար
Բաժանորդագրվել
Պարբերականի գնահատմամբ՝ խոսքը մոտ մեկ ամիս տևողությամբ ժամանակահատվածի մասին է՝ հունիսի կեսերից մինչև հուլիսի կեսերը:
ԵՐԵՎԱՆ, 19 հուլիսի – Sputnik. Իրանը ԱՄՆ-ի հետ հրադադարի ռեժիմի գործողության և նավթի արտահանման սահմանափակումների ժամանակավոր չեղարկման ընթացքում կարող էր վաճառել 5-6 մլրդ դոլարի շուրջ 70 մլն բարել հումք։ Այս մասին հաղորդում է The Wall Street Journal թերթը՝ հղում անելով վերլուծաբաններին և United Against Nuclear Iran (UANI) ՀԿ-ի տվյալներին:
Պարբերականի գնահատմամբ՝ խոսքը մոտ մեկ ամիս տևողությամբ ժամանակահատվածի մասին է՝ հունիսի կեսերից մինչև հուլիսի կեսերը: Ինչպես նշում է The Wall Street Journal-ը, այդ ընթացքում Թեհրանին հաջողվել է զգալիորեն ավելացնել նավթի արտահանումը և ձևավորել լրացուցիչ ֆինանսական ռեզերվ՝ մինչև ամերիկյան սահմանափակումների վերսկսումը:
Հունիսին ԱՄՆ ԶՈւ Կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) հայտնել էր, որ նախագահ Դոնալդ Թրամփի կարգադրությամբ ամերիկյան ուժերը հանել են իրանական նավահանգիստների և ափամերձ շրջանների ծովային շրջափակումը: Ավելի ուշ Իրանի արտգործնախարար Աբաս Արաղչին հայտարարել էր, որ Վաշինգտոնը չեղարկել է նաև իրանական նավթի արտահանման սահմանափակումները, ապասառեցրել է ակտիվների մի մասը և հնարավորություն է տվել ձեռնամուխ լինել երկրի տնտեսության վերականգնման ծրագրի իրականացմանը:
Հուլիսին Թրամփը հայտարարել էր, որ չի զղջում ծովային շրջափակումը հանելու որոշման համար՝ ընդգծելով, որ այդպիսով ԱՄՆ-ն Իրանին համաձայնագիր կնքելու հնարավորություն է տվել։
Հունիսի 18-ի գիշերը Թեհրանն ու Վաշինգտոնը հուշագիր էին ստորագրել փետրվարի 28-ին սկսված հակամարտության դադարեցման մասին։ Սակայն արդեն հուլիսի 8-ից ԱՄՆ զինվորականները մի շարք հարվածներ են հասցրել Իրանի տարածքին։ CENTCOM-ում հայտարարել են, որ գործողությունները պատասխան են եղել Հորմուզի նեղուցով անցնող առևտրային նավերի դեմ Թեհրանի գործողություններին:
Ի պատասխան՝ Իրանը հարվածներ է հասցրել Մերձավոր Արևելքի մի քանի երկրներում գտնվող ամերիկյան ռազմաբազաներին և ԱՄՆ-ին մեղադրել է հրադադարի հուշագիրը խախտելու մեջ։ Հետագայում ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ հրադադարի ռեժիմն այլևս չի գործում։