Իրանի Հորմոզգան նահանգի կապի վարչությունը հայտնել է, որ ԱՄՆ-ի նախորդ օրվա ավիահարվածների հետևանքով շարքից դուրս է եկել բջջային կապի 116 աշտարակ։
Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ վնասված կապի օբյեկտները գտնվում էին Բանդար Աբբաս և Հաջի Աբադ քաղաքներում։
Կապի վարչության տվյալներով՝ դրա հետևանքով նահանգի հյուսիսային մի շարք շրջաններում գրանցվել են բջջային կապի և ինտերնետի աշխատանքի խափանումներ։