Պետբյուջեից ավելի քան 152 մլն դրամ է տրվել Թալինում և Գորիսում «Ֆեստիվառի» անցկացման համար

https://arm.sputniknews.ru/20260718/petbjujeic-aveli-qan-152-mln-dram-e-trvel-talinum-ev-gvorisum-festivari-anckacman-hamar-104791167.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/05/0e/27550609_41:0:1560:1139_1920x0_80_0_0_7b253fb639d55d6cd542842ff4af4dd8.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հայաստան, բյուջե, ֆեստիվառ

հայաստան, բյուջե, ֆեստիվառ

Բաժանորդագրվել

Թալինում համերգն այսօր է՝ հուլիսի 18-ին, իսկ Գորիսում՝ օգոստոսի 15-ին:

ԵՐԵՎԱՆ, 18 հուլիսի – Sputnik. ՀՀ պետական բյուջեից 152,3 մլն դրամ է հատկացվել Թալինում և Գորիսում «Ֆեստիվառ» անցկացնելու համար։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ու Հանրային հեռուստաընկերության միջև կնքված պայմանագրից, որը հրապարակվել է ՀՀ պետական գնումների պաշտոնական կայքում։

Պայմանագրի ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ գումարը նախատեսված է ձայնային, լուսային տեխնիկայի վարձակալության, բեմերի հավաքման, երգիչների, պարային խմբերի, ռեժիսորի, անձնակազմի վարձատրության, արտաքին գովազդի, տեղեկատվական թերթիկների տպագրության, հյուրասիրության և այլնի համար։

Նշենք, որ Թալինում համերգն այսօր է՝ հուլիսի 18-ին, իսկ Գորիսում՝ օգոստոսի 15-ին:

Սպասվում է, որ երկու միջոցառումներին միասին ներկա կլինի շուրջ 40 հազար հանդիսատես։ Եթե Թալինում նախատեսված է 6 ժողովրդական երգիչների և պարային խմբերի մասնակցությամբ համերգ, ապա Գորիսում Տաթև Ասատրյանի մենահամերգն է լինելու։

Leave a comment