Մոսկվայի մարզում ԱԹՍ-ի հարձակման հետևանքով 1 մարդ մահացել է, 37-ը՝ վիրավորվել. մարզպետ

https://arm.sputniknews.ru/20260718/mvoskvaji-marzum-ats-i-hardzakman-hetevanqvov-1-mard-mahacel-e-37-y-viravvorvel-marzpet-104784290.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/12/104782952_0:0:1280:960_1920x0_80_0_0_3ae0ea73ac3ff75712919dd282ef733f.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

ռուսաստան, մոսկվա, անօդաչու թռչող սարք (աթս)

ռուսաստան, մոսկվա, անօդաչու թռչող սարք (աթս)

Բաժանորդագրվել

Տուժածներից 8-ի վիճակը ծանր է:

ԵՐԵՎԱՆ, 18 հուլիսի – Sputnik. Մոսկվայի մարզում անօդաչու թռչող սարքերի հարձակման հետևանքով 1 մարդ զոհվել է, 37-ը՝ վիրավորվել։ Այս մասին հայտնել է մարզպետ Անդրեյ Վորոբյովը:

Ավելի վաղ նա հայտնել էր, որ այս գիշեր Ուկրաինայի զինված ուժերի ԱԹՍ-ները հարվածներ են հասցրել Էլեկտրոստալ քաղաքի մարկետփլեյսներից մեկի լոգիստիկ կենտրոնին:

«Անօդաչու թռչող սարքերի հարձակման հետևանքով կա մեկ զոհ։ Էլեկտրոստալում վնասվածքներ ստացած անձանցից մեկը մահացել է։ Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում հարազատներին և մերձավորներին: Ճշտված տվյալներով՝ ընդհանուր առմամբ տուժել է 37 մարդ։ Այս պահին 8 մարդ գտնվում է ծանր վիճակում, 23-ը՝ միջին ծանրության, 5-ը՝ բավարար վիճակում: Բոլոր տուժածներին ցուցաբերվում է անհրաժեշտ բժշկական օգնություն»,- գրել է Վորոբյովը տելեգրամյան ալիքում։

Վորոբյովը նաև հայտնել է, որ անօդաչու թռչող սարքի բեկորները ընկել են Էլեկտրոստալում գտնվող մանկապարտեզի շենքի վրա և հրդեհ առաջացրել։

«Էլեկտրոստալում ԱԹՍ-ի ոչնչացումից հետո դրա բեկորները ընկել են նաև Զապադնայա փողոցում գտնվող մանկապարտեզի շենքի վրա։ Հրդեհը, որը ընդգրկել է 100 քառակուսի մետր տարածք, մարվել է։ Երեխաների կամ մանկապարտեզի աշխատակիցների թվում տուժածներ չկան», – նշել է նա։

Տեղում աշխատում են արտակարգ իրավիճակների և օպերատիվ ծառայությունները, և շարունակվում են հարձակման հետևանքների վերացման աշխատանքները։

Leave a comment