https://arm.sputniknews.ru/20260718/gisherva-yntacqum-bjureghavanum-aghiqajin-varaki-akhtanshannervov-evs-14-kanch-e-grancvel-104780161.html
Գիշերվա ընթացքում Բյուրեղավանում աղիքային վարակի ախտանշաններով ևս 14 կանչ է գրանցվել
Գիշերվա ընթացքում Բյուրեղավանում աղիքային վարակի ախտանշաններով ևս 14 կանչ է գրանցվել
Sputnik Արմենիա
Աղիքային վարակի ախտանշաններով բուժօգնության դիմածները հիմնականում երեխաներ են։ 18.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-18T12:05+0400
2026-07-18T12:05+0400
2026-07-18T12:05+0400
հայաստան
բյուրեղավան
վարակ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/11/104748240_0:83:1600:983_1920x0_80_0_0_8d76c1c647c2000b9d2005a8a2b14e14.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 18 հուլիսի – Sputnik. Գիշերվա ընթացքում Բյուրեղավանի պոլիկլինիկան աղիքային վարակի ախտանշաններով ևս 14 կանչ է ստացել։ Sputnik Արմենիային այս մասին հայտնեց «Անդրանիկ Պետրոսյանի անվան Բյուրեղավանի քաղաքային պոլիկլինիկա» ՓԲԸ-ի տնօրեն Արմեն Վարդումյանը։Նրա խոսքով՝ 2 կանչ ստացել են Արզնի բնակավայրից, 1-ը՝ Նուռնուսից, 12-ը՝ Բյուրեղավանից։Հուլիսի 17-ին ՀՀ առողջապահության նախարարությունը հայտնեց, որ Բյուրեղավան խոշորացված համայնքում աղիքային վարակի դեպքեր են գրանցվել։ Շտապօգնության ծառայությունը ստացել էր 15 կանչ, որից 6-ն ավարտվել էին հոսպիտալացումով: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ավելի քան 30 կանչ է գրանցվել։ ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի (ՀՎԿԱԿ) 3 բրիգադներ ջրի նմուշառումներ են կատարել Բյուրեղավանում, Նուռնուսում և Արզնիում։ Բյուրեղավանի բնակիչները երեկ նաև բողոքի ակցիա էին կազմակերպել՝ բողոքելով ոչ միայն ջրի որակից, այլև ջրամատակարարման գրաֆիկի խախտումներից։Նույն օրը «Վեոլիա Ջուր» ընկերությունը հայտարարեց, որ ջրի լրացուցիչ հետազոտություն է իրականացնում Բյուրեղավանում։Հիշեցնենք` Բյուրեղավանում աղիքային վարակի դեպքեր էին արձանագրվել նաև այս տարվա ապրիլի 21-ին, հոսպիտալացվել էր 11 անձ։ Իրականացվել էր խմելու ջրի նմուշառում, և հայտնաբերվել էին շեղումներ՝ ռոտավիրուս, ադենովիրուս, ինչպես նաև էնտերոհեմորագիկ և էնտերոախտածին կոլի խմբի ախտածիններ։Նշենք, որ ապրիլի 30-ին կառավարության նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտպանել էր «Վեոլիա Ջուր» ՓԲԸ–ին՝ նշելով, թե ընկերությանը պատասխանատու չէ Հայաստանում առկա բոլոր խնդիրների համար։
բյուրեղավան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/11/104748240_90:0:1511:1066_1920x0_80_0_0_795a8738e032caee24605b56c4a09a7d.jpg.webp
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, բյուրեղավան, վարակ
հայաստան, բյուրեղավան, վարակ
Բաժանորդագրվել
Աղիքային վարակի ախտանշաններով բուժօգնության դիմածները հիմնականում երեխաներ են։
ԵՐԵՎԱՆ, 18 հուլիսի – Sputnik. Գիշերվա ընթացքում Բյուրեղավանի պոլիկլինիկան աղիքային վարակի ախտանշաններով ևս 14 կանչ է ստացել։ Sputnik Արմենիային այս մասին հայտնեց «Անդրանիկ Պետրոսյանի անվան Բյուրեղավանի քաղաքային պոլիկլինիկա» ՓԲԸ-ի տնօրեն Արմեն Վարդումյանը։
«Հիմնականում երեխաներ են։ Հոսպիտալացում չենք ունեցել»,- ասաց տնօրենը։
Նրա խոսքով՝ 2 կանչ ստացել են Արզնի բնակավայրից, 1-ը՝ Նուռնուսից, 12-ը՝ Բյուրեղավանից։
Հուլիսի 17-ին ՀՀ առողջապահության նախարարությունը
հայտնեց, որ Բյուրեղավան խոշորացված համայնքում աղիքային վարակի դեպքեր են գրանցվել։ Շտապօգնության ծառայությունը ստացել էր 15 կանչ, որից 6-ն ավարտվել էին հոսպիտալացումով: Ավելի ուշ
հայտնի դարձավ, որ ավելի քան 30 կանչ է գրանցվել։ ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի (ՀՎԿԱԿ) 3 բրիգադներ ջրի նմուշառումներ են կատարել Բյուրեղավանում, Նուռնուսում և Արզնիում։ Բյուրեղավանի բնակիչները երեկ նաև բողոքի ակցիա էին կազմակերպել՝ բողոքելով ոչ միայն ջրի որակից, այլև ջրամատակարարման գրաֆիկի խախտումներից։
Նույն օրը «Վեոլիա Ջուր» ընկերությունը
հայտարարեց, որ ջրի լրացուցիչ հետազոտություն է իրականացնում Բյուրեղավանում։
Հիշեցնենք` Բյուրեղավանում աղիքային վարակի
դեպքեր էին արձանագրվել նաև այս տարվա ապրիլի 21-ին, հոսպիտալացվել էր 11 անձ։ Իրականացվել էր խմելու ջրի նմուշառում, և
հայտնաբերվել էին շեղումներ՝ ռոտավիրուս, ադենովիրուս, ինչպես նաև էնտերոհեմորագիկ և էնտերոախտածին կոլի խմբի ախտածիններ։
Նշենք, որ ապրիլի 30-ին կառավարության նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտպանել էր «Վեոլիա Ջուր» ՓԲԸ–ին՝ նշելով, թե ընկերությանը պատասխանատու չէ Հայաստանում առկա բոլոր խնդիրների համար։