ԱՄՆ-ն կրկին հարձակել է Իրանի վրա, Թեհրանը պատասխանել է

Բաժանորդագրվել

ԻՀՊԿ-ն զգուշացրել է՝ եթե ԱՄՆ հարձակումները շարունակվեն ևս 2-3 օր, դրանք կվերածվեն լիարժեք հարձակողական գործողությունների։

ԵՐԵՎԱՆ, 18 հուլիսի – Sputnik. ԱՄՆ-ն կրկին հարձակել է Իրանի վրա, Թեհրանը պատասխանել է հարվածներին՝ թիրախավորելով Մերձավոր Արևելքում գտնվող բազաները։

ԱՄՆ-ի թիրախում են հայտնվել ռազմական պահեստները, կամուրջները, թունելները, էլեկտրացանցերը և աղազերծման կայանները ։ Կան քաղաքացիական զոհեր և վիրավորներ։ «Tasnim»-ի տվյալներով՝ Իրանի Հորմոզգան նահանգում ԱՄՆ-ի հարվածների հետևանքով զոհվել է 3, վիրավորվել՝ 8 մարդ։

ԻՀՊԿ-ն հայտնում է, որ երկու լցանավեր հրդեհվել են Հորմուզի նեղուցում ականապատված երթուղով նավարկելու փորձի ժամանակ։

Նեղուցով անցնելու փորձ կատարած ևս 4 լցանավեր կանգնեցվել են հրթիռներով և ԱԹՍ-ներով։

Նեղուցը ամբողջովին փակ է նավթի և գազի փոխադրումների համար։ ԻՀՊԿ-ն զգուշացրել է՝ եթե ԱՄՆ հարձակումները շարունակվեն ևս 2-3 օր, դրանք կվերածվեն լիարժեք հարձակողական գործողությունների։

ԻՀՊԿ-ն նաև հայտարարել է երկրի հարավում ամերիկյան MQ-9 Reaper ծանր անօդաչու թռչող սարքի ոչնչացման մասին։ Մեկ նման սարքի արժեքը գնահատվում է 30 մլն դոլար։

Իրանական բանակը «Կայծակ» գործողության շրջանակում ԱԹՍ-ներով զանգվածային հարվածներ է հասցրել Հորդանանում, Քուվեյթում և Բահրեյնում գտնվող ամերիկյան բազաներին: Հարձակման են ենթարկվել նաև Քուվեյթի մի քանի ռազմավարական կամուրջներ: Հորդանանում իրանական հրթիռները շրջանցել են «Patriot» համակարգերը և հարվածել ԱՄՆ ռազմական վառելիքի պահեստին: Հարձակման է ենթարկվել Սաուդյան Արաբիայի Յանբու արդյունաբերական քաղաքը: Թեհրանը հայտարարել է, որ Բահրեյնում ոչնչացրել է ԱՄՆ–ի «արհեստական բանականության կենտրոնը»:

Leave a comment