ԱՄՆ-ը Իսրայել է ուղարկում ևս մի քանի տասնյակ ռազմական օդային լիցքավորման ինքնաթիռներ՝ Իրանի դեմ ռազմական գործողությունների հնարավոր ընդլայնման ֆոնին։
Ինչպես հայտնում է Axios պորտալը, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դիտարկում է Իրանի դեմ հարվածների զգալի ընդլայնման տարբերակը։
Պենտագոնը նախագահին ներկայացրել է այդ ուղղությամբ գործողությունների մի շարք ծրագրեր։
Հիշեցնենք, որ իրանական կողմը հայտարարել էր՝ Իրանը կանցնի հարձակողական գործողությունների, եթե ԱՄՆ-ն չդադարեցնի հարվածները։