ԱՄՆ-ն Իսրայել է ուղարկում մի քանի տասնյակ ռազմական օդային լիցքավորման ինքնաթիռներ

ԱՄՆ-ը Իսրայել է ուղարկում ևս մի քանի տասնյակ ռազմական օդային լիցքավորման ինքնաթիռներ՝ Իրանի դեմ ռազմական գործողությունների հնարավոր ընդլայնման ֆոնին։

Ինչպես հայտնում է Axios պորտալը, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դիտարկում է Իրանի դեմ հարվածների զգալի ընդլայնման տարբերակը։

Պենտագոնը նախագահին ներկայացրել է այդ ուղղությամբ գործողությունների մի շարք ծրագրեր։

Հիշեցնենք, որ իրանական կողմը հայտարարել էր՝ Իրանը կանցնի հարձակողական գործողությունների, եթե ԱՄՆ-ն չդադարեցնի հարվածները։

Leave a comment