Ռուսաստանն առաջնային ուշադրություն է դարձնում հետխորհրդային տարածքին՝ ԱՊՀ-ին, ԵԱՏՄ-ին և ՀԱՊԿ-ին. Սերգեյ Լավրով

Sputnik Armenia. Ռուսաստանն առաջնային ուշադրություն է դարձնում հետխորհրդային տարածքին՝ ԱՊՀ-ին, ԵԱՏՄ-ին և ՀԱՊԿ-ին, հայտարարել է ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:

«Այդ կառույցների մեջ մտնող երկրներից յուրաքանչյուրի հետ Մոսկվան կոնկրետ ծրագրեր է իրականացնում առևտրատնտեսական, ներդրումային, գիտական համագործակցության ոլորտներում։ Համատեղ գործողություններ են ձեռնարկվում միջազգային ասպարեզում, ՄԱԿ-ում և այլ կազմակերպություններում», –  TV BRICS միջազգային ցանցին տված հարցազրույցում ասել է նա:

Լավրովը նշել է նաև Եվրասիական մեծ գործընկերության ձևավորման մասին. գործընթացը սկսվել է ԵԱՏՄ-ի, ՇՀԿ-ի և ԱՍԵԱՆ-ի միջև հարաբերություններում: Նրա խոսքով ՝ ավելի ու ավելի շատ երկրներ են հետաքրքրություն ցուցաբերում 2024 թվականին նախագահ Պուտինի կողմից առաջ քաշված եվրասիական անվտանգության ճարտարապետության ստեղծման նախաձեռնության նկատմամբ:

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment