Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների 2026 թվականի մայիսի վերջի դրությամբ ՀՀ առևտրային բանկերի վարկերի ծավալը 8,594,778 մլն դրամ (8․59 տրլն) է։ 2025թ.-ի համադրելի ցուցանիշի համեմատ վարկերի ծավալն աճել է 1,728,778 մլն դրամով կամ 25.2%-ով։
Մասնավորապես ոչ ռեզիդենտներին տրամադրվել է 416,724 մլն դրամի վարկ, իսկ ռեզիդենտներին՝ 8,178,055 մլն դրամ։
Ռեզիդենտներին տրամադրած վարկերի 67.3%-ը կամ 5,503,173 մլն դրամը բաժին է ընկնում ՀՀ դրամով վարկերին, որոնց ծավալը 2025թ. մայիսի վերջի համեմատ աճել է 21․1%-ով։
Տրամադրած վարկերի 32.7%-ը կամ 2,674,882 մլն դրամը բաժին է ընկնում տարադրամով վարկերին, որոնց ծավալը 2025թ.-ի մայիսի վերջի համեմատ աճել է 27․9%-ով։