Եթե ռուսական շուկան չբացվի, Հայաստանի գյուղոլորտին սնանկացում է սպառնում. փորձագետ

https://arm.sputniknews.ru/20260717/ete-rusakan-shukan-chbacvi-hajastani-gjughvolvortin-snankacum-e-sparnum-pvordzaget-104749162.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/02/102916603_0:0:2560:1920_1920x0_80_0_0_82c3475a0a94c05407d7b3063ccaf93e.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հայաստան, գյուղատնտեսություն, հրանտ միքայելյան (քաղաքագետ), ռուսաստան

հայաստան, գյուղատնտեսություն, հրանտ միքայելյան (քաղաքագետ), ռուսաստան

Բաժանորդագրվել

Քաղաքագետ Հրանտ Միքայելյանը գնահատել է հայկական գյուղմթերքի մատակարարման սահմանափակումների հետևանքները: Նրա կարծիքով՝ ստեղծված իրավիճակի լուծումը ոչ թե տնտեսական, այլ քաղաքական հարթությունում է։

ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի – Sputnik. Հայաստանի գյուղոլորտի` արտահանմանն ուղղված հատվածին սնանկացում է սպառնում, եթե ռուսական շուկան փակ մնա նրա համար։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց քաղաքագետ Հրանտ Միքայելյանը։

Նրա գնահատմամբ՝ առավել խոցելի վիճակում են հայտնվել ֆերմերային տնտեսությունները, ինչպես նաև արտահանմամբ զբաղվող փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչները: Արդեն հիմա նրանք լուրջ վնասներ են կրում, իսկ պետական աջակցության գործող ծրագրերն ի վիճակի չեն փոխհատուցել դրանք։

«Գյուղոլորտը և հատկապես արտահանմանը միտված հատվածը՝ տնային տնտեսությունները, փոքր ու միջին բիզնեսը, արդեն տուժում են, վնասներ են կրում։ Գործող սուբսիդիաները չեն ծածկում այդ կորուստները: Եվ եթե իրավիճակը չփոխվի, ապա 2-3 ամսվա ընթացքում շատերը կարող են սնանկանալ կամ հայտնվել մի իրավիճակում, երբ արդեն սեզոնի ավարտին կունենան ոչ այնքան լավ ֆինանսական վիճակ»,- ասաց փորձագետը։

Միքայելյանի խոսքով՝ սահմանափակումների հետևանքները գործնականում դեռ չեն ազդել մակրոտնտեսական ցուցանիշների վրա։ Նա պարզաբանեց, որ արտաքին առևտրի վերաբերյալ հունիսի պաշտոնական տվյալները դեռ չեն հրապարակվել, սակայն, ըստ ավելի վաղ լրատվամիջոցների հրապարակած ցուցանիշների (հղում են անում ՊԵԿ-ին)` գյուղմթերքի մեծ մասի արտահանումը կրճատվել է 70-80 տոկոսով, իսկ առանձին կետերով՝ ավելի շատ:

Միևնույն ժամանակ, քաղաքագետը ուշադրություն հրավիրեց այն փաստին, որ գյուղարտադրանքի հիմնական մասը իրացվում է երկրի ներսում, իսկ արտահանումը արտադրության ավելի փոքր մասն է, թեև հենց դրա միջոցով են արտադրողները ստանում առավել բարձր եկամուտ:

Միքայելյանի կարծիքով՝ առաջացած խնդիրները հնարավոր է վերացնել միայն քաղաքական ճանապարհով։

«Եթե դու ինչ-որ ինտեգրացիոն միավորման անդամ ես, ապա պետք է հասկանաս, որ տնտեսությունն ու քաղաքականությունը չեն կարող տարանջատվել։ Անհնար է թշնամանալ ինտեգրացիոն միավորման մյուս ներկայացուցիչների հետ և ակնկալել, որ տնտեսական հետևանքներ չեն լինի։ Ուստի խնդիրը ինչպես հայտնվել է քաղաքական մակարդակում, այնպես էլ դրա լուծումը նույնպես քաղաքական մակարդակում է։ Այսինքն՝ պետք է դադարեցնել Ռուսաստանի հետ թշնամանքը»,– ընդգծեց նա։

Հիշեցնենք, որ Ռոսսելխոզնադզորը մայիսից սկսեց սահմանափակել Հայաստանից ՌԴ ներմուծվող ապրանքները, սկզբում` ձուկն ու ծաղիկները, ապա` միրգ–բանջարեղենի որոշ տեսակները։ Հունիսի 2-ից Ռոսսելխոզնադզորը սահմանափակեց կորիզավոր մրգերի՝ բալի, կեռասի, ծիրանի, սալորի, դեղձի, նեկտարինի և խաղողի ներմուծումը Հայաստանից։

Գերատեսչությունն այս որոշումները բացատրում է հայտնաբերված խախտումներով և բուսասանիտարական անվտանգության ապահովման անհրաժեշտությամբ։ Նշենք, որ Ռուսաստանը հայկական գյուղմթերքի իրացման հիմնական շուկան է. ՌԴ–ին է բաժին ընկում Հայաստանի արտահանման ավելի քան 90 տոկոսը։

Leave a comment