Երևանի Միսաք Մանուշյանի անվան այգուՄ, որը գտնվում է Երևանի կենտրոնում՝ Արամի, Փավստոս Բուզանդի, Եզնիկ Կողբացու փողոցների և Մաշտոցի պողոտայի միջանկյալ հատվածում, տեղադրվել են ՀՀ նախագահի մրցանակի դափնեկիր, Հայաստանի նկարիչների միության անդամ, քանդակագործ Աշոտ Հարությունյանի հեղինակած 13 մեծածավալ քանդակներ։
Նախագիծն իրականացվել է Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ և Հայաստանի նկարիչների միության նախաձեռնությամբ։
Քանդակները նվիրաբերվել են Երևան քաղաքին՝ որպես արվեստագետի սիրո և երախտագիտության արտահայտություն մայրաքաղաքին։