Միսաք Մանուշյանի անվան այգում տեղադրվել են Աշոտ Հարությունյանի հեղինակած 13 քանդակները․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Երևանի Միսաք Մանուշյանի անվան այգուՄ, որը գտնվում է Երևանի կենտրոնում՝ Արամի, Փավստոս Բուզանդի, Եզնիկ Կողբացու փողոցների և Մաշտոցի պողոտայի միջանկյալ հատվածում, տեղադրվել են ՀՀ նախագահի մրցանակի դափնեկիր, Հայաստանի նկարիչների միության անդամ, քանդակագործ Աշոտ Հարությունյանի հեղինակած 13 մեծածավալ քանդակներ։

Նախագիծն իրականացվել է Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ և Հայաստանի նկարիչների միության նախաձեռնությամբ։

Քանդակները նվիրաբերվել են Երևան քաղաքին՝ որպես արվեստագետի սիրո և երախտագիտության արտահայտություն մայրաքաղաքին։

 

Leave a comment