Երևանում հուլիսի 17-18-ի երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ
Երևանում հուլիսի 17-18-ի և 21-22-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։Հուլիսի 19-20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 17-21-ին երեկոյան սպասվում է քամու ուժգնացում՝ ՝ 13-16մ/վ։
Հանրապետության տարածքում հուլիսի 17-ի ցերեկը, 18-19-ին՝ գիշերը և կեսօրից հետո, 20-22-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ: Քամին`հյուսիսարևմտյան` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 16-20մ/վ արագությամբ։ Արմավիրում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում hուլիսի 17-22-ին երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18մ/վ։
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։