Թեհրանում հայտարարել են, որ կպատասխանեն, եթե ԱՄՆ-ն փորձի սպանել Իրանի ղեկավարությանը

https://arm.sputniknews.ru/20260717/tehranum-hajtararel-en-vor-kpataskhanen-ete-amn-n-pvordzi-spanel-irani-ghekavarutjany-104741435.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/08/15/79705275_143:0:1280:853_1920x0_80_0_0_aa14015e0654e354ef72c3e592491e6b.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

իրանի իսլամական հանրապետություն, ամն, պատերազմ, դոնալդ թրամփ

իրանի իսլամական հանրապետություն, ամն, պատերազմ, դոնալդ թրամփ

Բաժանորդագրվել

Ավելի վաղ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ «ղեկավարների ևս մեկ հավաքածու» նույնպես կարող է անհետանալ:

ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի – Sputnik. Թեհրանը կպատասխանի, եթե ԱՄՆ-ն փորձի սպանել Իրանի գործող ղեկավարությանը։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահ Էբրահիմ Ազիզին։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ավելի վաղ հայտարարել էր, որ Իրանի նախկին ղեկավարությունն այլևս չկա, իսկ «ղեկավարների ևս մեկ հավաքածու» նույնպես կարող է անհետանալ:

«ԱՄՆ նախագահը մեկ օրվա մեջ կարող է լրիվ հակառակ բաներ ասել։ Մի օր սպառնում է, իսկ հաջորդ օրը շնորհակալություն հայտնում։ Մինչ օրս նա ոչ մի պատիժ չի կրել կատարված բազմաթիվ հանցագործությունների համար, և եթե հանդգնի կատարել հերթական հրեշավոր գործողությունը, ապա անկասկած կբախվի մեր մեծ ժողովրդի արձագանքին», – ասել է Ազիզին։

Հիշեցնենք` Թեհրանն ու Վաշինգտոնը հունիսի 18-ի գիշերը հուշագիր ստորագրեցին, որը փետրվարի 28-ին սկսված հակամարտության ավարտ էր ենթադրում, սակայն ԱՄՆ զինվորականները հուլիսի 8-ի լույս 9-ի գիշերը հզոր հարվածների շարք սկսեցին Իրանի ուղղությամբ։ ԱՄՆ ԶՈւ կենտրոնական հրամանատարությունը հայտարարեց, թե դա իբր արվել է ի պատասխան Հորմուզի նեղուցով անցնող առևտրային նավերի դեմ Իրանի գործողությունների։

Հուլիսի 8-ին Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ Իրանի հետ հրադադարն ավարտվել է: Հուլիսի 12-ի գիշերը ամերիկյան ուժերը հարձակվեցին Իրանում, Պարսից ծոցի ափերի երկայնքով և Հորմուզի նեղուցում գտնվող շուրջ 140 թիրախների վրա։

Իրանի Մեջլիսի խոսնակ Բաղեր Ղալիբաֆն իր հերթին հայտարարեց, որ միակողմանի գործարքների դարաշրջանն ավարտվել է, և զգուշացրեց` եթե ԱՄՆ–ն չպահպանի հրադադարի համաձայնագրի պայմանները, պատասխանը չի ուշանա։

Leave a comment