https://arm.sputniknews.ru/20260717/amn-n-errvord-pvordzic-averel-e-irani-chabahar-qaghaqi-hskich-ashtaraky-104741118.html
ԱՄՆ-ն երրորդ փորձից ավերել է Իրանի Չաբահար քաղաքի հսկիչ աշտարակը
ԱՄՆ-ն երրորդ փորձից ավերել է Իրանի Չաբահար քաղաքի հսկիչ աշտարակը
Sputnik Արմենիա
Օբյեկտը փլուզվել է ԱՄՆ-ի ավիահարվածների երրորդ ալիքի հետևանքով, որոնք տարածաշրջանում շարունակվում են մի քանի օր անընդմեջ: 17.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-17T14:29+0400
2026-07-17T14:29+0400
2026-07-17T14:29+0400
չաբահար
իրանի իսլամական հանրապետություն
ամն
նավահանգիստ
հրթիռակոծություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/11/104737158_0:320:1000:883_1920x0_80_0_0_1b1450d13dc0721953f8b149847e4a78.jpg.webp
Իրանի հարավային Չաբահար քաղաքի վրա ԱՄՆ-ի հարվածների հետևանքով ավերվել են երկու նավամատույց և նավերի երթևեկության կառավարման հսկիչ աշտարակը։ Տեղեկությունը հաղորդում է իրանական IRIB պետական հեռուստառադիոընկերությունը:Նախօրեին իրանական ԶԼՄ-ները հաղորդել էին Պարսից ծոցի Աբու-Մուսա կղզում իրանական Չաբահար, Կոնարակ, Սիրիկ, Ջասկ և Բանդար Աբաս քաղաքներում տեղի ունեցած պայթյունների մասին: Բանդար Աբասում, ինչպես հաղորդել է «Mehr» գործակալությունը, ՀՕՊ-ը կրակ է բացել թշնամու թիրախների ուղղությամբ։ԱՄՆ պատերազմի նախարար Փիթ Հեգսեթը X սոցցանցում հրապարակել է Չաբահար քաղաքում նավահանգստային հսկիչ աշտարակի փլուզման լուսանկարը: Պենտագոնի ղեկավարը լուսանկարին կցել է մեկնաբանություն՝ պնդելով, թե «Իրանը չի վերահսկում Հորմուզի նեղուցը»։Օբյեկտը փլուզվել է ԱՄՆ-ի ավիահարվածների երրորդ ալիքի հետևանքով, որոնք տարածաշրջանում շարունակվում են մի քանի օր անընդմեջ:Ավելի վաղ Al Jazeera հեռուստաալիքը և Reuters գործակալությունը, հղում անելով իրանական լրատվամիջոցներին, հայտնել էին, որ Բանդար Աբասում հարվածներ են հասցվել կապի աշտարակին և երկաթուղային հանգույցին: Քաղաքը մասնակի հոսանքազրկված է։Հուլիսի 15-ի գիշերը ամերիկացի զինվորականները Իրանի ուղղությամբ սկսել են հզոր հարվածների շարք։ ԱՄՆ Զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը պնդում է, որ դա արվել է իբր ի պատասխան Իրանի գործողությունների առևտրային նավերի դեմ, որոնք հատում էին Հորմուզի նեղուցը: Իրանցի զինվորականները հայտնել են Բահրեյնում և Քուվեյթում ԱՄՆ-ի ռազմակայաններին պատասխան հարվածների մասին։ Իրանի իշխանությունները Վաշինգտոնին մեղադրել են ռազմական գործողությունների դադարեցման մասին հուշագիրը խախտելու մեջ:
չաբահար
իրանի իսլամական հանրապետություն
ամն
2026
Լուրեր
am_HY
В иранском Чехбехаре американцы обрушили контрольную вышку в районе морского порта
Sputnik Արմենիա
В иранском Чехбехаре американцы обрушили контрольную вышку в районе морского порта
2026-07-17T14:29+0400
true
PT0M38S
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/11/104737158_0:227:1000:977_1920x0_80_0_0_91a3fb0f22615fb89cae5d58055e9d31.jpg.webp
չաբահար , իրանի իսլամական հանրապետություն, ամն, նավահանգիստ, հրթիռակոծություն
չաբահար , իրանի իսլամական հանրապետություն, ամն, նավահանգիստ, հրթիռակոծություն
Օբյեկտը փլուզվել է ԱՄՆ-ի ավիահարվածների երրորդ ալիքի հետևանքով, որոնք տարածաշրջանում շարունակվում են մի քանի օր անընդմեջ:
Իրանի հարավային Չաբահար քաղաքի վրա ԱՄՆ-ի հարվածների հետևանքով ավերվել են երկու նավամատույց և նավերի երթևեկության կառավարման հսկիչ աշտարակը։ Տեղեկությունը հաղորդում է իրանական IRIB պետական հեռուստառադիոընկերությունը:
Նախօրեին իրանական ԶԼՄ-ները հաղորդել էին Պարսից ծոցի Աբու-Մուսա կղզում իրանական Չաբահար, Կոնարակ, Սիրիկ, Ջասկ և Բանդար Աբաս քաղաքներում տեղի ունեցած պայթյունների մասին: Բանդար Աբասում, ինչպես հաղորդել է «Mehr» գործակալությունը, ՀՕՊ-ը կրակ է բացել թշնամու թիրախների ուղղությամբ։
«ԱՄՆ-ն և Իսրայելը մի քանի արկերով գրոհելով ծովափնյա Չաբահար քաղաքը՝ վնասել են Շահիդ Բեհեշտիի նավամատույցը, նավահանգստի պարետային նավամատույցը, ինչպես նաև նավերի երթևեկության կառավարման հսկիչ աշտարակը», – ասված է հաղորդագրության մեջ:
ԱՄՆ պատերազմի նախարար Փիթ Հեգսեթը X սոցցանցում հրապարակել է Չաբահար քաղաքում նավահանգստային հսկիչ աշտարակի փլուզման լուսանկարը: Պենտագոնի ղեկավարը լուսանկարին կցել է մեկնաբանություն՝ պնդելով, թե «Իրանը չի վերահսկում Հորմուզի նեղուցը»։
Օբյեկտը փլուզվել է ԱՄՆ-ի ավիահարվածների երրորդ ալիքի հետևանքով, որոնք տարածաշրջանում շարունակվում են մի քանի օր անընդմեջ:
Ավելի վաղ Al Jazeera հեռուստաալիքը և Reuters գործակալությունը, հղում անելով իրանական լրատվամիջոցներին, հայտնել էին, որ Բանդար Աբասում հարվածներ են հասցվել կապի աշտարակին և երկաթուղային հանգույցին: Քաղաքը մասնակի հոսանքազրկված է։
Հուլիսի 15-ի գիշերը ամերիկացի զինվորականները Իրանի ուղղությամբ սկսել են հզոր հարվածների շարք։ ԱՄՆ Զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը պնդում է, որ դա արվել է իբր ի պատասխան Իրանի գործողությունների առևտրային նավերի դեմ, որոնք հատում էին Հորմուզի նեղուցը: Իրանցի զինվորականները հայտնել են Բահրեյնում և Քուվեյթում ԱՄՆ-ի ռազմակայաններին պատասխան հարվածների մասին։ Իրանի իշխանությունները Վաշինգտոնին մեղադրել են ռազմական գործողությունների դադարեցման մասին հուշագիրը խախտելու մեջ: