Նարեկ Մկրտչյանը ԱՄՆ Կոնգրեսում քննարկել է Հայաստան–ԱՄՆ հարաբերությունների օրակարգը

Քաղաքականություն

17.07.2026 | 14:18

ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Նարեկ Մկրտչյանը հանդիպել է Կոնգրեսի անդամ Ջեյմի Ռասկինի հետ։ Զրուցակիցները քննարկել են երկկողմ հարաբերությունների ընթացիկ զարգացումները, համագործակցության հիմնական ուղղություններն ու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերը՝ կարևորելով Հայաստան–ԱՄՆ գործընկերության շարունակական զարգացումը։

«Դեսպան Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ Կոնգրեսի անդամ Ջեյմի Ռասկինի հետ։
Հանդիպման ընթացքում դեսպանը ներկայացրել է Հայաստան–ԱՄՆ երկկողմ հարաբերությունների ընթացիկ զարգացումները, համագործակցության հիմնական ուղղությունները։

Զրուցակիցները մտքեր են փոխանակել երկկողմ օրակարգի և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ՝ ընդգծելով Հայաստան–ԱՄՆ համագործակցության շարունակական զարգացման կարևորությունը»,- ասված է ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության տարածած հաղորդագրությունում։

Leave a comment