Հունիսի 22-ից ի վեր ԱՄՆ-ի հարվածների հետևանքով Իրանում զոհվել է 38 մարդ, ավելի քան 400-ը՝ վիրավորվել

Քաղաքականություն

17.07.2026 | 12:47

Իրանի Առողջապահության նախարարությունը հայտարարել է, որ Միացյալ Նահանգների հետ մարտական ​​գործողությունների վերսկսումից ի վեր երկրում զոհվել է առնվազն 38 մարդ, վիրավորվել՝ ավելի քան 400-ը, հաղորդում է AFP-ն, որին վկայակոչում է France 24-ը։

«ԱՄՆ-ի հարձակումներից վիրավորների թիվը գերազանցել է 400-ը, իսկ 38 հայրենակիցներ նահատակվել են հունիսի 22-ից ի վեր։ Նրանց թվում են 22 վիրավոր կին, երեք նահատակ կին, ինը վիրավոր և մեկ նահատակ 18 տարեկանից փոքր անձ»,- X-ում գրել է նախարարության խոսնակ Հոսեյն Քերմանպուրը։

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսն էլ հայտարարել է, որ հարվածել է Օմանում գտնվող ԱՄՆ-ին պատկանող երկու ռադարային կայաններին։ Հայտարարության մեջ ասվում է, որ իրենց ուժերը «նպատակ են դրել ոչնչացրել Սալամա ժայռերի ծովային հսկողության ռադարը և Գանամի տարածքում տեղակայված ԱՄՆ օդային հսկողության ռադարը»։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

Leave a comment