Օմանի ափերի մոտ տանկերի վրա հարձակում է տեղի ունեցել, հայտնել է Մեծ Բրիտանիայի ծովային առևտրի կազմակերպությունը (UKMTO)։
Միջադեպը տեղի է ունեցել Օմանի Խասաբ քաղաքից 19 ծովային մղոն արևելք։ Ըստ UKMTO-ի՝ նավը խոցվել է անհայտ արկից, որը փոքր վնաս է հասցրել տանկերի ձախ կողմին։
Անձնակազմի բոլոր անդամները անվտանգ են, և շրջակա միջավայրի աղտոտման մասին որևէ տեղեկություն չի հաղորդվել։