Ժողովրդավարության և անվտանգության տարածաշրջանային կենտրոնի փորձագետ, Արցախի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախկին նախարար Հայկ Խանումյանի ֆեյսբուքյան գրառումը
Երևանի Անուշավան Տեր-Ղևոնդյանի անվան երաժշտական դպրոցում տեղի ունեցած դեպքը ազգային ամոթի հերթական դրսևորումն է։
Դպրոցի տնօրենի նմանները երևի շուտով սկսեն հիշողության գրաքննության արշավ՝ փորձելով երեխանների միջից հանել Արցախի հետ կապված ամեն հիշողություն։ Հավանաբար այս տնօրենն ու իր հրահանգիչները պետք է անցնեն ավելի «արդյունավետ» մեթոդների, օրինակ՝ արցախցի երեխաներին խլեն ծնողներից և հանձնեն իրական Հայաստանի քաղաքացի դաստիարակող մանկատներին, թե չէ միշտ էլ ռիսկ կա, որ երեխան ընտանիքում մեծանալով կարող է առնչվել արցախյան թեմաների։
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:
Մեկնաբանություններ (0)