ԱՄՆ զինված ուժերի Կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) հայտնել է, որ ամերիկացի ծովային հետևակայինները Օմանի ծոցում բարձրացել են Wen Yao նավթային տանկերի վրա՝ այն ստուգելու նպատակով։
Ըստ CENTCOM-ի՝ Wen Yao-ն 2024 թվականից գտնվում է պատժամիջոցների ցանկում՝ իրանական նավթի փոխադրմանը և Իրանի ազգային նավթային ընկերությանը աջակցելուն առնչվող մեղադրանքների պատճառով։
Գերատեսչությունը նաև հայտնել է, որ ամերիկացի զինվորականները ստուգել են ևս մեկ, սակայն չանվանված, նավ։
Բացի այդ, CENTCOM-ի տվյալներով, ԱՄՆ ուժերը հետ են շրջել երեք առևտրային նավ, որոնք փորձել են ճեղքել սահմանված շրջափակումը, իսկ ևս մեկ նավ ամբողջությամբ շարքից հանվել է։