Բաժանորդագրվել
Դիվանագիտական ներկայացուցչությունն ընդգծել է, որ ԱՄՆ–ի ընտրական գործընթացները բացառապես երկրի ներքին հարցն են:
ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի – Sputnik. Չինաստանը երբեք չի փորձել ազդել ԱՄՆ–ի ընտրությունների արդյունքների վրա։ Այս մասին հայտարարել է Վաշինգտոնում ՉԺՀ դեսպանությունը: Դիվանագիտական ներկայացուցչությունն ընդգծել է, որ ԱՄՆ-ում ընտրական գործընթացները բացառապես երկրի ներքին հարցն են։
«Չինաստանը միշտ հավատարիմ է եղել այլ երկրների ներքին գործերին չմիջամտելու սկզբունքին», – ասված է հայտարարությունում։
Նշենք, որ ԱՄՆ հետաքննությունների դաշնային բյուրոն դեմ է արտահայտվել Ազգային հետախուզության պաշտոնական զեկույցում 2020 թվականի նախագահական ընտրություններին Չինաստանի միջամտության մասին պնդումների ներառմանը: Փաստաթուղթը հրապարակվել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ ազգին ուղղված ուղերձից հետո, որում նա ուղղակիորեն մեղադրել է Պեկինին ընտրություններին միջամտելու մեջ: Թրամփի խոսքով՝ Պեկինն ամբողջ ուժով պայքարել է, որ թույլ չտա Թրամփին հաղթել 2020 թվականին։ ԱՄՆ նախագահը խոստացել է պաշտպանել ընտրական համակարգը արտաքին միջամտությունից։