https://arm.sputniknews.ru/20260717/hajastanum-dzerbakalvats-rusastancu-harazatnery-pastaban-en-pntrum-nra-hamar-104718930.html
Հայաստանում ձերբակալված ռուսաստանցու հարազատները փաստաբան են փնտրում նրա համար
Հայաստանում ձերբակալված ռուսաստանցու հարազատները փաստաբան են փնտրում նրա համար
Sputnik Արմենիա
Ձերբակալվածը նախկինում աշխատել է Դաշնային քրեակատարողական ծառայությունում, հարազատները պնդում են, որ նա ոչ մի կապ չունի հետախուզվող հաքերի հետ: 17.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-17T08:43+0400
2026-07-17T08:43+0400
2026-07-17T08:43+0400
հայաստան
ռուսաստան
ձերբակալություն
https://cdn.am.sputniknews.ru/i/logo/logo-social.png
ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի – Sputnik. Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված Ալեքսանդր Երմակովի հարազատները փաստաբան են փնտրում նրա համար։ ՌԻԱ Նովոստիին այդ մասին ասել է նրա եղբայրը:Երեկ ՏԱՍՍ–ը տեղեկացրել էր, որ Ալեքսանդր Երմակովը ձերբակալվել է օտարերկրյա իրավասու մարմինների հարցմամբ՝ համակարգչային մեքենայությունների գործի քննության շրջանակում։ Ըստ նույն աղբյուրի` նրան ձերբակալել են հունիսին։Օմսկում ծնված Ալեքսանդր Երմակովը, որն ընտանիքի հետ բնակվում է Մոսկվայում, կնոջ հետ Հայաստան է եկել հանգստանալու: Եղբոր խոսքով՝ Ալեքսանդրին ձերբակալել են Երևանում՝ շփոթելով Ինտերպոլի կողմից հետախուզվող մեկ այլ տղամարդու հետ, որը նույն անուն–ազգանունն ունի, նույնպես ռուսաստանցի է և կասկածվում է բազմաթիվ կիբեռհարձակումների մեջ։Եղբայրը վստահեցրել է, որ Ալեքսանդրը ոչ մի կապ չունի հետախուզվող հաքերի հետ։ Ռուսաստանում տղամարդը նախկինում աշխատել է Դաշնային քրեակատարողական ծառայությունում։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ռուսաստան, ձերբակալություն
հայաստան, ռուսաստան, ձերբակալություն
Բաժանորդագրվել
Ձերբակալվածը նախկինում աշխատել է Դաշնային քրեակատարողական ծառայությունում, հարազատները պնդում են, որ նա ոչ մի կապ չունի հետախուզվող հաքերի հետ:
ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի – Sputnik. Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված Ալեքսանդր Երմակովի հարազատները փաստաբան են փնտրում նրա համար։
ՌԻԱ Նովոստիին այդ մասին ասել է նրա եղբայրը:
Երեկ ՏԱՍՍ–ը
տեղեկացրել էր, որ Ալեքսանդր Երմակովը ձերբակալվել է օտարերկրյա իրավասու մարմինների հարցմամբ՝ համակարգչային մեքենայությունների գործի քննության շրջանակում։ Ըստ նույն աղբյուրի` նրան ձերբակալել են հունիսին։
«Մեր փաստաբանը մեկնել էր Երևան, բայց նրան թույլ չէին տվել հանդիպել Սաշայի հետ։ Այս պահին մենք փորձում ենք մեկ այլ փաստաբան գտնել։ Ընկերների, ծանոթների միջոցով արդեն 5-6 մարդու ենք զանգել։ Որոնումները դեռ շարունակվում են»,– ասել է Երմակովի եղբայրը։
Օմսկում ծնված Ալեքսանդր Երմակովը, որն ընտանիքի հետ բնակվում է Մոսկվայում, կնոջ հետ Հայաստան է եկել հանգստանալու: Եղբոր խոսքով՝ Ալեքսանդրին ձերբակալել են Երևանում՝ շփոթելով Ինտերպոլի կողմից հետախուզվող մեկ այլ տղամարդու հետ, որը նույն անուն–ազգանունն ունի, նույնպես ռուսաստանցի է և կասկածվում է բազմաթիվ կիբեռհարձակումների մեջ։
Եղբայրը վստահեցրել է, որ Ալեքսանդրը ոչ մի կապ չունի հետախուզվող հաքերի հետ։ Ռուսաստանում տղամարդը նախկինում աշխատել է Դաշնային քրեակատարողական ծառայությունում։