Նրանցից շատերը հանդես են գալիս Բարսելոնայում․ Մեսսին՝ Իսպանիայի դեմ սպասվող եզրափակիչի մասին

Նրանցից շատերը հանդես են գալիս Բարսելոնայում․ Մեսսին՝ Իսպանիայի դեմ սպասվող եզրափակիչի մասին

Արգենտինայի ազգային հավաքականի ավագ Լիոնել Մեսսին պատասխանել է ԱԱ-2026-ի եզրափակիչում Իսպանիայի ընտրանու դեմ կայանալիք հանդիպման վերաբերյալ հարցերին։ Այս մասին հայտնում է armsport.am-ը:

Արգենտինացիները կիսաեզրափակիչում հաղթել են Անգլիային հանդիպման վերջնամասում խփած երկու գոլերի շնորհիվ (2-1) և նվաճել եզրափակիչի ուղեգիր։ Մեսսին դարձել է երկու գոլային փոխանցման հեղինակ։ Մեկ օր առաջ Իսպանիան 2-0 հաշվով առավելության էր հասել Ֆրանսիայի նկատմամբ և դարձել եզրափակիչի առաջին մասնակիցը։

«Մնացել է վերջին քայլը, ընդամենը մեկ խաղ։ Մենք կշարունակենք պայքարել և կանենք հնարավոր ամեն ինչ։ Ես ճանաչում եմ Իսպանիայի հավաքականի շատ խաղացողների։ Նրանցից շատերը հանդես են գալիս «Բարսելոնայում»․ ես շատ եմ սիրում այդ ակումբը և մինչ օրս հետևում եմ նրանց։ Կարծում եմ՝ շատ հավասար խաղ կլինի»,- 39-ամյա ֆուտբոլիստի հետխաղյա հարցազրույցից այս հատվածը մեջբերում է The Touchline-ը։

Leave a comment