Տեւական ապաքինումից հետո մեծ թենիս վերադարձած Հայաստանի կանանց ազգային հավաքականի առանցքային թենիսիստուհի Էլինա Ավանեսյանը Ռումինիայի Յասի քաղաքում ընթացող WTA-250 կարգի մրցաշարի երկրորդ շրջանում համառ պայքարում 6։7, 6։7 հաշվով զիջեց աշխարհի 45-րդ ռակետ, Խորվաթիայի ներկայացուցիչ Պետրա Մարչինկոյին եւ դուրս մնաց պայքարից։
Դիմակայությունը շարունակվել է 2 ժամ, 12 րոպե։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:
Մեկնաբանություններ (0)