https://arm.sputniknews.ru/20260716/hajastanum-hamakargchajin-meqenajutjunneri-gvortsvov-rusastanci-e-dzerbakalvel-zlm-104699247.html
Հայաստանում համակարգչային մեքենայությունների գործով ռուսաստանցի է ձերբակալվել. ԶԼՄ
Հայաստանում համակարգչային մեքենայությունների գործով ռուսաստանցի է ձերբակալվել. ԶԼՄ
Sputnik Արմենիա
Ավելի վաղ ռուսական մի շարք Telegram-ալիքներ հայտնել էին, որ Օմսկի բնակիչը մոտ երկու շաբաթ գտնվում է ՀՀ մեկուսարաններից մեկում: 16.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-16T16:57+0400
2026-07-16T16:57+0400
2026-07-16T16:57+0400
հայաստան
ռուս
ձերբակալություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/06/0e/90123783_0:0:1920:1080_1920x0_80_0_0_964601728ef512a745c9c7150a05e30b.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 16 հուլիսի – Sputnik. Ռուսաստանցի Ալեքսանդր Երմակովը ձերբակալվել է Հայաստանում օտարերկրյա իրավասու մարմինների հարցմամբ՝ համակարգչային մեքենայությունների գործի քննության շրջանակներում: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են իրավիճակին ծանոթ աղբյուրները։Ընդ որում, չի հստակեցվում, թե հատկապես որ երկրի պահանջով է նա ձերբակալվել։Ավելի վաղ ռուսական մի շարք տելեգրամյան ալիքներ հայտնել էին, որ Օմսկի բնակիչը Երևանի օդանավակայանում ձերբակալվելուց հետո մոտ երկու շաբաթ գտնվում է ՀՀ մեկուսարաններից մեկում: Վկայակոչելով հարազատներին, ասվում էր, որ Երմակովին կարող էին շփոթել մեկ այլ անձի՝ հաքերի հետ, որը ԱՄՆ-ի հարցմամբ՝ Ինտերպոլի գծով միջազգային հետախուզման մեջ է գտնվում, որի հետ նրա անունը և ազգանունը համընկնում են:Հարազատների տեղեկություններով՝ ձերբակալվածը տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի հետ կապ չունի։ Բացի այդ, նրանք ուշադրություն են հրավիրում այն փաստի վրա, որ նրա հայրանունը տարբերվում է Ինտերպոլի կողմից հետախուզվող տղամարդու հայրանունից։Հրապարակման պահին Հայաստանի իրավապահ մարմինների կողմից մեկնաբանություն ստանալ չի հաջողվել։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/06/0e/90123783_237:0:1677:1080_1920x0_80_0_0_bae7d9215458c34f6f4183f91e354155.jpg.webp
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ռուս, ձերբակալություն
հայաստան, ռուս, ձերբակալություն
Բաժանորդագրվել
Ավելի վաղ ռուսական մի շարք Telegram-ալիքներ հայտնել էին, որ Օմսկի բնակիչը մոտ երկու շաբաթ գտնվում է ՀՀ մեկուսարաններից մեկում:
ԵՐԵՎԱՆ, 16 հուլիսի – Sputnik. Ռուսաստանցի Ալեքսանդր Երմակովը ձերբակալվել է Հայաստանում օտարերկրյա իրավասու մարմինների հարցմամբ՝ համակարգչային մեքենայությունների գործի քննության շրջանակներում: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են իրավիճակին ծանոթ աղբյուրները։
«Քաղաքացի Երմակովը ձերբակալվել էր Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում այս տարվա հունիսին՝ համակարգչային մեքենայությունների գործի շրջանակներում», – պատմել է աղբյուրը:
Ընդ որում, չի հստակեցվում, թե հատկապես որ երկրի պահանջով է նա ձերբակալվել։
Ավելի վաղ ռուսական մի շարք տելեգրամյան ալիքներ հայտնել էին, որ Օմսկի բնակիչը Երևանի օդանավակայանում ձերբակալվելուց հետո մոտ երկու շաբաթ գտնվում է ՀՀ մեկուսարաններից մեկում: Վկայակոչելով հարազատներին, ասվում էր, որ Երմակովին կարող էին շփոթել մեկ այլ անձի՝ հաքերի հետ, որը ԱՄՆ-ի հարցմամբ՝ Ինտերպոլի գծով միջազգային հետախուզման մեջ է գտնվում, որի հետ նրա անունը և ազգանունը համընկնում են:
Հարազատների տեղեկություններով՝ ձերբակալվածը տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի հետ կապ չունի։ Բացի այդ, նրանք ուշադրություն են հրավիրում այն փաստի վրա, որ նրա հայրանունը տարբերվում է Ինտերպոլի կողմից հետախուզվող տղամարդու հայրանունից։
Հրապարակման պահին Հայաստանի իրավապահ մարմինների կողմից մեկնաբանություն ստանալ չի հաջողվել։