ՌԴ-ն հարվածներ է հասցրել Դնեպրոպետրովսկի, Խարկովի և Օդեսայի մարզերին. զոհեր և վիրավորներ կան

Քաղաքականություն

09.02.2026 | 12:58

Ռուսական զորքերը փետրվարի լույս 9-ի գիշերը ռուսական զորքերն անօդաչու սարքերով հարվածներ են հասցրել Ուկրաինային։ Current time-ի հաղորդմամբ՝ Դնեպրոպետրովսկի մարզում Շախտյորսկոյե գյուղում ռուսական հարձակման հետևանքով վիրավորվել է ինը մարդ, այդ թվում՝ 13-ամյա աղջիկ։ 57-ամյա կինը ծանր վիճակում է։

Ըստ տարածաշրջանային ռազմական վարչական ղեկավար Ալեքսանդր Գանժայի՝ վնասվել է եռահարկ տուն։ Վասիլևսվկի համայնքում վնասվել են երեք մասնավոր տներ։

Խարկովի մարզի Բոգոդուխով քաղաքում զոհվել է մեկ կին և 10-ամյա երեխա, ևս երեք մարդ վիրավորվել է: Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ​​ծառայության տվյալներով՝ ռուսական  անօդաչուները հարվածել են քաղաքի բնակելի թաղամասին:

Օդեսայի մարզային ռազմական վարչակազմի ղեկավար Օլեգ Կիպերն իր հերթին է հայտնել ռուսական կողմից զանգվածային հարվածի մասին։ Օդեսայում մեկ մարդ զոհվել է, երկուսը՝ վիրավորվել: Մեկ ԱԹՍ հարվածել է բազմահարկ շենքի տանիքին՝ վնասելով գազատարը: Բացի այդ, մեքենաներ են բռնկվել, իսկ մի քանի շենքերի ճակատային մասերն ու պատուհանները վնասվել են:

Վոլինի մարզի Նովոլինսկում ռուսական հարվածի հետևանքով վնասվել է էներգետիկ օբյեկտ, հայտնել է  քաղաքապետ Բորիս Կարպուսը։ Նա հավելել է, որ ջրամաքրման համակարգերը և որոշ կաթսայատներ աշխատում են գեներատորներով, իրավիճակը վերահսկողության տակ է։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

 

Leave a comment