Մոսկվան ներկայումս Ուկրաինայի հարցով բանակցությունների արագ վերսկսման հեռանկարներ չի տեսնում։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Բանակցային գործընթացը վերսկսելու անմիջական հեռանկարներ չկան, և մենք դրանք չենք տեսնում», – ասել է Կրեմլի խոսնակը։
Նա նշել է, որ Ռուսաստանը շարունակում է բաց մնալ բանակցությունների համար։
«Մենք լավ գիտակցում ենք մեր թուրք ընկերների պատրաստակամությունը շարունակել նպաստել Ուկրաինայում ստեղծված իրավիճակի խաղաղ կարգավորմանը։ Մենք շնորհակալ ենք թուրքական կողմին դրա համար», – ասել է Կրեմլի խոսնակը։