Քաղաքականություն
16.07.2026 | 13:53
Ուկրաինայի Գերագույն Ռադան հաստատել է Սերգեյ Կորեցկիի թեկնածությունը վարչապետի պաշտոնում, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։
Նրա թեկնածության օգտին քվեարկել է 289, դեմ՝ 1, ձեռնպահ՝ 7 պատգամավոր։
Խորհրդարանում ունեցած ելույթում Կորեցկին հայտարարել է, որ ցանկանում է կաբինետի աշխատանքում ներմուծել «պատասխանատվության, պրոֆեսիոնալիզմի և արդար կանոնների» սկզբունքները: Նա նշել է, որ ձգտելու է նոր կաբինետը դարձնել «պաշտպանության, տնտեսական զարգացման և եվրոպական ինտեգրման» կառավարություն: Կորեցկին նաև խոստովանել է՝ «գիտակցում է», որ Ուկրաինայում առաջիկա ձմեռը կարող է ավելի դժվար լինել, քան նախորդը։
Հուլիսի 14-ին Գերագույն ռադան լուծարել է Յուլիա Սվիրիդենկոյի գլխավորած կաբինետը։ Պաշտոնական պատճառները չեն նշվել։
Անցյալ շաբաթվա վերջին Վլադիմիր Զելենսկին հայտարարել էր, որ Ուկրաինայում շուտով կմեկնարկեն կադրային փոփոխություններ, «որոնք պետք է երաշխավորեն նորացված քաղաքական ռազմավարության իրականացումը»։ Դրան հասնելու համար, նրա խոսքով, անհրաժեշտ է նոր կաբինետ։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի