Ուկրաինայի Ռադան Սերգեյ Կորեցկիին հաստատել է վարչապետի պաշտոնում

Քաղաքականություն

16.07.2026 | 13:53

Ուկրաինայի Գերագույն Ռադան հաստատել է Սերգեյ Կորեցկիի թեկնածությունը վարչապետի պաշտոնում, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Նրա թեկնածության օգտին քվեարկել է 289, դեմ՝ 1, ձեռնպահ՝ 7 պատգամավոր։

Խորհրդարանում ունեցած ելույթում Կորեցկին հայտարարել է, որ ցանկանում է կաբինետի աշխատանքում ներմուծել «պատասխանատվության, պրոֆեսիոնալիզմի և արդար կանոնների» սկզբունքները: Նա նշել է, որ ձգտելու է նոր կաբինետը դարձնել «պաշտպանության, տնտեսական զարգացման և եվրոպական ինտեգրման» կառավարություն: Կորեցկին նաև խոստովանել է՝ «գիտակցում է», որ Ուկրաինայում առաջիկա ձմեռը կարող է ավելի դժվար լինել, քան նախորդը։

Հուլիսի 14-ին Գերագույն ռադան լուծարել է Յուլիա Սվիրիդենկոյի գլխավորած կաբինետը։ Պաշտոնական պատճառները  չեն նշվել։

Անցյալ շաբաթվա վերջին Վլադիմիր Զելենսկին հայտարարել էր, որ Ուկրաինայում շուտով կմեկնարկեն կադրային փոփոխություններ, «որոնք պետք է երաշխավորեն նորացված քաղաքական ռազմավարության իրականացումը»։ Դրան հասնելու համար, նրա խոսքով, անհրաժեշտ է նոր կաբինետ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

Leave a comment