Ես դրա մասին ընդհանրապես չեմ մտածում. Թրամփը՝ Իրանից ստացած մահվան սպառնալիքների մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանից իր հասցեին հնչած մահվան սպառնալիքները չեն ազդում իր գործունեության վրա և ինքը չի մտահոգվում սեփական անվտանգության հարցով։

Լրագրողի հարցին, թե արդյոք իրեն անվտանգ է զգում՝ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից հետո առաջին անգամ Սպիտակ տնից դուրս հանրային միջոցառման մասնակցելիս, Թրամփը պատասխանել է.

«Ես դրա մասին նույնիսկ չեմ մտածում, որովհետև եթե մտածեի, այնքան էլ արդյունավետ չէի լինի։ Ուստի ընդհանրապես չեմ մտածում այդ մասին»։

Նա նշել է, որ իր անվտանգությամբ զբաղվում են համապատասխան ծառայությունները և վստահություն է հայտնել նրանց աշխատանքին։

«Իհարկե, կան մարդիկ, որոնք մտածում են դրա մասին, և կարծում եմ՝ նրանք շատ լավ են կատարում իրենց աշխատանքը։ Բայց ես ինքս դրա մասին ընդհանրապես չեմ մտածում»,– ասել է ԱՄՆ նախագահը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment