https://arm.sputniknews.ru/20260716/artaqsum-amn-ic-afrika-inch-en-asum-hh-agnn-ev-mak-i-migraciaji-kazmakerputjuny-104668307.html
Արտաքսում ԱՄՆ-ից Աֆրիկա. ինչ են ասում ՀՀ ԱԳՆ–ն և ՄԱԿ-ի միգրացիայի կազմակերպությունը
Արտաքսում ԱՄՆ-ից Աֆրիկա. ինչ են ասում ՀՀ ԱԳՆ–ն և ՄԱԿ-ի միգրացիայի կազմակերպությունը
Sputnik Արմենիա
Հունիսին ԱՄՆ–ն Կենտրոնական Աֆրիկայի Հանրապետություն է արտաքսել երրորդ երկրների 18 քաղաքացու, այդ թվում՝ ՀՀ քաղաքացու կամ քաղաքացիների։ 16.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-16T08:56+0400
2026-07-16T08:56+0400
2026-07-16T08:56+0400
հայաստան
աֆրիկա
ամն
քաղաքացի
արտաքսում
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/08/100773242_0:157:1500:1001_1920x0_80_0_0_baca738392db616ad1f71c8980beda27.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 16 հուլիսի – Sputnik, Դավիթ Գալստյան. ՀՀ քաղաքացիներին ԱՄՆ-ից աֆրիկյան երկրներ արտաքսելու վերաբերյալ պաշտոնական տվյալներ չկան։ Sputnik Արմենիային այս մասին հայտնել են ՀՀ ԱԳՆ–ից։Ավելի վաղ գրել էինք, որ ԱՄՆ իշխանությունները հունիսի առաջին կեսին Կենտրոնական Աֆրիկայի Հանրապետություն են արտաքսել 18 օտարերկրյա քաղաքացու։ Նրանց թվում, ըստ միջազգային լրատվական գործակալությունների և իրավապաշտպան կազմակերպությունների տվյալների, Հայաստանի Հանրապետության 1 կամ մի քանի քաղաքացիներ են եղել։ Հաղորդվել էր, որ առնվազն մի քանիսին ԱՄՆ իշխանությունները իրավունք չունեին ուղարկելու իրենց քաղաքացիության երկրներ` դատական արգելքների պատճառով, սակայն արգելքը շրջանցելու եղանակ են գտել` նրանց ուղարկելով 3–րդ երկրներ։Ավելի վաղ ՄԱԿ-ի կառույց հանդիսացող Միգրացիայի միջազգային կազմակերպությունը (ՄՄԿ) հայտարարել էր, որ Կենտրոնական Աֆրիկայի Հանրապետության կառավարության խնդրանքով մարդասիրական օգնություն կտրամադրի ժամանող միգրանտներին։Sputnik Արմենիան հարցում էր ուղարկել ՄՄԿ-ի Արևմտյան և Կենտրոնական Աֆրիկայի տարածաշրջանային գրասենյակ։ Խնդրել էինք հաստատել արտաքսվածների շրջանում Հայաստանի քաղաքացիների առկայությունը և դրական պատասխանի դեպքում տրամադրել տեղեկություններ նրանց մասին, ինչպես նաև նրանց ԿԱՀ ուղարկելու պատճառները։Կազմակերպությունը հաստատել է արտաքսման փաստը, սակայն մանրամասներ չի հայտնել ժամանածների մասին։Կազմակերպությունը հայտնել է, որ Կենտրոնական Աֆրիկայի Հանրապետության կառավարության խնդրանքով և կարիքների իր սեփական անկախ գնահատման համաձայն՝ մարդասիրական օգնություն է տրամադրում ժամանողներին։Բացի այդ, առանձին դեմքերի դիմումների առկայության և հնարավորության դեպքում ՄՄԿ-ն իր մանդատի շրջանակում «Կամավոր վերադարձի և վերաինտեգրման աջակցության» ծրագրի միջոցով օգնում է իրենց ծագման երկրներ նրանց կամավոր վերադառնալու հարցում։Այս տարվա մայիսին մենք գրել էինք, որ ԱՄՆ–ից արտաքսված անձանց տեղափոխող հերթական օդանավը վայրէջք է կատարել Հայաստանում։
աֆրիկա
ամն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/08/100773242_165:0:1500:1001_1920x0_80_0_0_932a3af40c24732930390ae363de0649.jpg.webp
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, աֆրիկա, ամն, քաղաքացի, արտաքսում
հայաստան, աֆրիկա, ամն, քաղաքացի, արտաքսում
Բաժանորդագրվել
Հունիսին ԱՄՆ–ն Կենտրոնական Աֆրիկայի Հանրապետություն է արտաքսել երրորդ երկրների 18 քաղաքացու, այդ թվում՝ ՀՀ քաղաքացու կամ քաղաքացիների։
ԵՐԵՎԱՆ, 16 հուլիսի – Sputnik, Դավիթ Գալստյան. ՀՀ քաղաքացիներին ԱՄՆ-ից աֆրիկյան երկրներ արտաքսելու վերաբերյալ պաշտոնական տվյալներ չկան։ Sputnik Արմենիային այս մասին հայտնել են ՀՀ ԱԳՆ–ից։
Ավելի վաղ
գրել էինք, որ ԱՄՆ իշխանությունները հունիսի առաջին կեսին Կենտրոնական Աֆրիկայի Հանրապետություն են արտաքսել 18 օտարերկրյա քաղաքացու։ Նրանց թվում, ըստ միջազգային լրատվական գործակալությունների և իրավապաշտպան կազմակերպությունների տվյալների, Հայաստանի Հանրապետության 1 կամ մի քանի քաղաքացիներ են եղել։ Հաղորդվել էր, որ առնվազն մի քանիսին ԱՄՆ իշխանությունները իրավունք չունեին ուղարկելու իրենց քաղաքացիության երկրներ` դատական արգելքների պատճառով, սակայն արգելքը շրջանցելու եղանակ են գտել` նրանց ուղարկելով 3–րդ երկրներ։
ՀՀ ԱԳՆ–ն մեկ ամիս անց պատասխանել է մեր հարցմանը` հայտնելով. «ԱՄՆ-ից աֆրիկյան երկրներ ՀՀ քաղաքացիների արտաքսման վերաբերյալ պաշտոնական տեղեկատվություն առկա չէ»։
Ավելի վաղ ՄԱԿ-ի կառույց հանդիսացող Միգրացիայի միջազգային կազմակերպությունը (ՄՄԿ) հայտարարել էր, որ Կենտրոնական Աֆրիկայի Հանրապետության կառավարության խնդրանքով մարդասիրական օգնություն կտրամադրի ժամանող միգրանտներին։
Sputnik Արմենիան հարցում էր ուղարկել ՄՄԿ-ի Արևմտյան և Կենտրոնական Աֆրիկայի տարածաշրջանային գրասենյակ։ Խնդրել էինք հաստատել արտաքսվածների շրջանում Հայաստանի քաղաքացիների առկայությունը և դրական պատասխանի դեպքում տրամադրել տեղեկություններ նրանց մասին, ինչպես նաև նրանց ԿԱՀ ուղարկելու պատճառները։
Կազմակերպությունը հաստատել է արտաքսման փաստը, սակայն մանրամասներ չի հայտնել ժամանածների մասին։
«ՄՄԿ-ն տեղյակ է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգներից միգրանտներ են արտաքսվել Կենտրոնական Աֆրիկայի Հանրապետություն, սակայն ՄՄԿ-ն ներգրավված չէ այդ արտաքսումներին, դրանք կարգավորվում են բացառապես երկու կառավարությունների միջև կնքված համաձայնագրերով։ ՄՄԿ-ն չի որոշում, թե ով կտեղափոխվի կամ ով երկրում մնալու թույլտվություն կստանա, և որևէ դեր չի խաղում երկկողմ քաղաքական համաձայնագրերում»,– նշել է կազմակերպությունը։
Կազմակերպությունը հայտնել է, որ Կենտրոնական Աֆրիկայի Հանրապետության կառավարության խնդրանքով և կարիքների իր սեփական անկախ գնահատման համաձայն՝ մարդասիրական օգնություն է տրամադրում ժամանողներին։
Բացի այդ, առանձին դեմքերի դիմումների առկայության և հնարավորության դեպքում ՄՄԿ-ն իր մանդատի շրջանակում «Կամավոր վերադարձի և վերաինտեգրման աջակցության» ծրագրի միջոցով օգնում է իրենց ծագման երկրներ նրանց կամավոր վերադառնալու հարցում։
Այս տարվա մայիսին մենք
գրել էինք, որ ԱՄՆ–ից արտաքսված անձանց տեղափոխող հերթական օդանավը վայրէջք է կատարել Հայաստանում։