Մեծ ուրախությամբ ներկայացնում ենք ՀՀ-ում Նիդերլանդների Թագավորության դեսպանության նոր փոխդեսպան Մրայն Սպետին։
39-ամյա Մրայնը Եվրոպական քաղաքական պատմություն է ուսումնասիրել Ուտրեխտի համալսարանում։
Նա Նիդերլանդների արտաքին գործերի նախարարությունում աշխատում է 2015 թվականից սկսած, աշխատելով ինչպես Հաագայում, այնպես էլ ներկայացնելով Նիդերլանդները Բելգիայում՝ Եվրոպական միության մշտական ներկայացուցչությունում, Թուրքիայում և այժմ նաև Հայաստանում։
Մրայնը մեծ ոգևորությամբ պատրաստակամ է սկսել իր առաքելությունը՝ ներդրում ունենալով Հայաստան-Նիդերլանդներ երկկողմ հարաբերությունների ամրապնդման գործում։
Անձնական հետաքրքրությունների մասին խոսելիս կիսվում է.
«Սպորտով եմ հետաքրքրված, և իմ սիրելի թենիսի հանդիպումների համար ինձ գիշերվա ցանկացած ժամի կարելի է արթնացնել, հույս ունեմ, որ այստեղ ևս հնարավորություն կունենամ խաղալու։ Ես նաև շատ եմ սիրում լեռնագնացությունը և բնությունը, ուստի անհամբեր սպասում եմ ընտանիքիս հետ բացահայտելու Հայաստանը՝ Երևանի սահմաններից դուրս»։
Հայաստանում Նիդեռլանդների դեսպանատուն
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: